ԱԺ-ի մոտ նռնակի պայթյունից ձեռքի մատները կորցրած Եսայի Քյարամյանի երկրորդ վիրահատությունն ավարտվել է
Եսայու երկրորդ վիրահատությունը ավարտվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է նրա կինը՝ Նաիրա Սահակյանը։
«Արդեն արթնացել է և սենյակում է։
Ինչպես և ասել էի հիմնական գործը աջ ձեռքի վրա է եղել։ Ցուցամատի արմատային հատվածը, որ բժիշկները շուղով հավաքել էին և փորձում էին փրկել, ցավոք, կենսունակ չէր․ հեռացրել են։ Հեռացրել են նաև մեռուկացած որոշ հատվածներ։ Այս աջ ձեռքի վրա կա բաց վերք, որը մի որոշ ժամանակ անց կարիք է լինելու պլաստիկ վիրատահությամբ փակել։ Մաշկի փոխպատվաստում է լինելու ամենայն հավանականությամբ։
Կրծքավանդակից այսօր հեռացրել են ևս մեկ բեկոր։ Այս հատվածի մյուս վերքերը արագ են լավանում։
Վիճակը կայուն է, մենք՝ պինդ»,- գրել է նա՝ տեղեկացնելով ԱԺ-ի մոտ նռնակի պայթյունից ձեռքի մատները կորցրած Եսայի Քյարամյանի առողջական վիճակից։
Հարակից հրապարակումներ`
- Դաստակը կորցրած Եսայի Քարամյանի դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. Փաստաբան
- ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած Եսային երկրորդ անգամ է վիրահատվելու
- «Փաշինյան» անձի դիսոցիատիվ խանգարում՝ լուսաձայնային նռնակների կիրառման հողի վրա
- «Լուսաձայնային նռնակներ խիստ վտանգավոր են առողջության համար, ձայնային ճնշումը կարող է պայթեցնել թմբկաթաղանթը կամ առաջացնել ուշագնացություն»
- ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած Եսայիի կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
- «ՀԵՏՔ». Ոստիկանությունը «Զարյա 3» նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. Ըստ արտադրողի՝ այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան