Զատուլինը բացարձակ սուտ է անվանել Հայաստանի ԱԽ քարտուղարի խոսքերը ԼՂ-ի մասին
«Բացահայտ սուտ է»,- արձագանքելով Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ՌԴ-ի կողմից Արցախը հանձնելու մասին խոսքերին՝ ասել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Պարոն Գրիգորյանն ավելի մեծ ռուսատյաց է, քան իր գործատու Նիկոլ Փաշինյանը, և մի շարք դեպքերում նա իր շեֆի մտքում ինչ կա, կանխագուշակում կամ իր լեզվով հանրայնացնում է։ Տվյալ դեպքում խոսքը բացահայտ ստի մասին է» -ՌԻԱ Նովոստիին ասել է Զատուլինը։
Պատգամավորը նշել է, որ Արցախը ոչ միայն պետք չէր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև «ներքաղաքական առումով վնասակար էր», ուստի նա նախընտրեց գնալ իր արևմտյան ընկերների հետևից․
«Նա բարդ դրության մեջ դրեց Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում։ Սա, ըստ ամենայնի, Արևմուտքի հետ նրա նոր բարեկամության պայմանն էր, Արևմուտքին չէ որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ պետք չեն, ինչպես, ի դեպ, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ռուսական ռազմաբազայի տեղակայումը Գյումրիում։ Սրանք, ըստ ամենայնի, հաջորդ հարցերն են, եւ դա ոչ մի կերպ չի թաքցվում պարոն Փաշինյանի կողմնակիցների և անձամբ նրա կողմից», - ընդգծել է Զատուլինը։
Հարակից հրապարակումներ`
- Ոսկան Սարգսյան. Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար
- «Երևի խոսքն ուղղակի ինչ-որ քարտուղարուհու մասին է». Զախարովան՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի մասին
- Ճիշտ չէ գերիների վերադարձի հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի հետ. Արմեն Գրիգորյան
- Քաղաքագետ. Արմեն Գրիգորյան ԱԽՔ ունեցող երկիրը ուղղակի չի կարող երազել խաղաղության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները