Լիբանանի վարչապետը կոչ է արել երկիրը չվերածել անվերջ պատերազմների ասպարեզի
Լիբանանի կառավարությունն աշխատում է վերականգնելու հրադադարի ռեժիմը հարավային սահմանին` համաձայն ՄԱԿ-ի 1701 բանաձեւի, որը 2006 թվականին վերջ դրեց Իսրայելի հետ հակամարտությունը: Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին Բեյրութում Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Լիբանանը չպետք է դառնա երկրի հարավից բխող անվերջ պատերազմների ասպարեզի»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Միքաթին և հավելել. «Պետք է իրականացվեն համապատասխան միջազգային հռչակագրերը՝ Իսրայելի ընդլայնողական նկրտումներին վերջ դնելու համար»:
Նրա խոսքով՝ Լիբանանում կայունությունը «չպետք է կախված լինի տարածաշրջանային հակամարտություններից, որոնք չեն համապատասխանում նրա շահերին»։
Կարդինալ Պարոլինն իր հերթին ասել, որ իր միջնորդական առաքելությունը «նպատակ ունի օգնելու տառապյալ լիբանանցի ժողովրդին»։
«Մերձավոր Արևելքը դժվար ժամանակաշրջան է ապրում, և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով մշտական կապեր է պահպանում պաղեստինցիների և իսրայելցիների հետ, կոչ է անում խաղաղության, առճակատման դադարեցման, Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և Պաղեստինի բնակչությունը մարդասիրական բեռների անարգել առաքմանը»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Բեյրութի օդանավակայանում զենք պահելու մասին լուրերը պատերազմի հիմքեր են ստեղծում. Լիբանանի ԱԳՆ
- Իսրայելի բանակը հավանություն է տվել Լիբանանի վրա հարձակման մարտական պլաններին
- Իսրայելի զինուժի հրետակոծությունից Լիբանանի հարավում երկու խաղաղ բնակիչ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան