«Ժողովուրդ». Իշխանությունը փոխնախարար Կարեն Կարապետյանի պես մասնագետներին Հայաստան բերելու մի նպատակ ունի՝ հաճոյանալ Եվրոպային
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ արդադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի փետրվարի 22-ին։ Մինչև փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը Կարապետյանը 2017-2018 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի պատասխանատու։
2019-2022 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Փաստաբանի մասնագիտության խթանումը Եվրոպական չափանիշներին համապատասխան» Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային ծրագրի ղեկավար։
Արդարադատության ոլորտում չունենալով զգալի կենսագրություն՝ Կարապետյանը եկել է արդարադատության ոլորտ գուցե անպատճառ, բայց ոչ պատահական։
Ըստ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Կարեն Կարապետյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որից մեկը ձեռք է բերվել 2018 թվականին Արաբկիր վարչական շրջանում, իսկ մյուսը՝ 2020 թվականին ձեռք բերված բնակարանը, նվիրատվություն է, որը գտնվում Կենտրոն վարչական շրջանում։
ՀՀ արդարադատության փոխնախարարը հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված 2011 թվականի արտադրության Volvo մակնիշի մեքենա։
Փոխնախարարի բանկային ավանդները կազմել են 2 մլն 965 հազար դրամ, բանկային մնացորդները՝ 6 հազար եվրո և գրեթե 1 մլն 800 հազար դրամ։
Փոխնախարարի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 542 հազար դրամ, որից 12 մլն 757 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արդարադատության նախարարությունից։
Քանի որ Կարեն Կարապետյանը 2022-2023 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի ղեկավարը, ըստ այդմ՝ Եվրոպայի խորհրդից ստացել է 7 հազար եվրո աշխատանքի վարձատրություն։
Հաշվետու տարվա եկամուտներից 1000 եվրոն ապահովագրության փոխհատուցում է Henner GMC-ից, իսկ 22 հազար դրամը փոխառություն է «ՀայԷկոնոմ» բանկից։
Փոխնախարարի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 9 մլն 802 հազար դրամ։ Վարկային պատմությունից հասկանում ենք, որ բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 21 հազար եվրո։
Իշխանությունը Կարեն Կարապետյանի պես մասնագետներին Հայաստան բերելու մի նպատակ ունի՝ հաճոյանալ Եվրոպային, ինչն էլ, կարծես, ստացվում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան