Ուկրաինան Կարեն Շահնազարովի դեմ քրեական գործ է հարուցել
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռեժիսոր Կարեն Շահնազարովի դեմ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նա մեղադրվում է Կիևի դեմ ռուսական ռազմական գործողությանը հրապարակայնորեն աջակցելու մեջ։
Գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ չի նշում ներգրավված անձի անունը, սակայն հրապարակմանը կից լուսանկարից պարզ է դառնում, որ խոսքը Շահնազարովի մասին է։
Ըստ հետաքննության՝ նա համակարգված կերպով արտահայտել է իր դիրքորոշումը՝ ի պաշտպանություն ռուսական հատուկ գործողության և դրանով իսկ ձևավորել հասարակական կարծիք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան