Ռեժիսոր Կարեն Շահնազարովն արձագանքել է Ուկրաինայում իր դեմ քրեական գործ հարուցելուն
Ռուսական «Մոսֆիլմ» կոնցեռնի ղեկավար և ռեժիսոր հայազգի Կարեն Շահնազարովն արձագանքել է Ուկրաինայում իր դեմ քրեական գործ հարուցելուն՝ ՌԴ կողմից հատուկ ռազմական գործողությանն աջակցելու համար։ Նրա խոսքերը մեջբերում է «Абзац».
«Ինձ բացարձակապես չի հետաքրքրում այս ամենը։ Ես ոչինչ չեմ ուզում իմանալ այս մասին, և այստեղ մեկնաբանելու բան էլ չկա»,- պատասխանել է նա։
Հիշեցնենք՝ նախօրեին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Կարեն Շախնազարովը կասկածվում է ՔՕ կոնկրետ հոդվածը խախտելու մեջ։ Գերատեսչությունից ասել են, որ կինոռեժիսորը համակարգված կերպով արտահայտել է իր դիրքորոշումը՝ ի պաշտպանություն ռուսական հատուկ գործողության և դրանով իսկ ձևավորել հասարակական կարծիք։ Նա մեղադրվում է «ռուսական նարատիվները և կարգախոսները լուսաբանելու մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան Կարեն Շահնազարովի դեմ քրեական գործ է հարուցել
- Շահնազարով. Արևմտյան քաղաքակրթությունն ավարտվում է
- Կարեն Շահնազարովը շոյված է, որ հայտնվել է Կիևի սև ցուցակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան