Կինոն դարձել է շատ կարևոր մի զենք քաղաքականության, արվեստի մեջ. Հարություն Խաչատրյան
«Ժամանակները շատ են փոխվել, փոխվել են նաև կինոյում։ Կինոն դարձել է շատ կարևոր մի զենք քաղաքականության, արվեստի մեջ, դրանց խառնուրդի մեջ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը։
Նա նշեց, որ փառատոնի համար ընտրված են աշխարհի լավագույն ֆիլմերը. «Կան սիրո, քաղաքականության, այսօրվա սարսափելի իրավիճակերի մասին, որոնք, կարծես թե, կործանում են գեղեցիկը, նուրբը, լավը, բայց երբեք չեն մոռացվում»։
Հ. Խաչատրյանի խոսքով, այսօր հիմնական խնդիրը Հայաստանում կինոթատրոնների քիչ լինելն է։
«Մենք փորձեցիքն Կինոյի տան միջոցով մեկ-երկու դահլիճ ավելացնել, բայց կինոթատրոնները, որոնք ժամանակին երկար ժամանակով պայման էին դրել չվերածել այլ օբյեկտների, պահպանեին կինոթատրոն կարգավիճակը, վերածվել են խանութների, այլ օբյեկտների։ Հետևող չկար։ Արվեստի մասին մտածող քիչ կար։
Այսօր պետք է խոսել նաև դրա մասին, ինչ-որ այսօր պակասում է, ավելացվի»,- ասաց Հարություն Խաչատրյանը։
«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնն կկայան հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու դերասան Քևին Սփեյսին
- ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» փառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ
- «Ոսկե ծիրան»-ում իր երևանյան պրեմիերան կունենա անկախ Հայաստանի ամենամեծ միջազգային ուշադրությանն արժանացած ֆիլմերից մեկը
- «Ոսկե ծիրան» փառատոնը կբացվի Ատոմ Էգոյանի ֆիլմով
- Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջ» մրցանակին արժանացած «Դահոմե» ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրանի» շրջանակում
- «Ոսկե ծիրանի» միջազգային ֆիլմերի մրցույթի ժյուրի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը
- Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները