Ղազախստանի ԱԳ նախարարն ասել է, որ ուկրաինացիները զոհվում են նաև հանուն Ղազախստանի. Քեմերոն
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը պնդում է, որ Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրթլեուն իր հետ հանդիպման ժամանակ իբր ասել է, որ ուկրաինացիները զոհվում են Ղազախստանի համար՝ զսպելով Ռուսաստանին։
«Վերջերս այցելեցի բոլոր (Բալթյան) երկրները, ինչպես նաև Ղազախստանը, և համոզված եմ, որ Պուտինը ցանկանում է Ղազախստանի հյուսիսի մի մասը... Արտաքին գործերի նախարարն ասաց, որ իրավիճակը բարդ է, քանի որ. Ռուսաստանի հետ նրանց սահմանը շատ երկար է... Նա ասաց, որ ուկրաինացիները զոհվում են Ղազախստանի համար, նրանք վտանգում են իրենց կյանքը՝ Ռուսաստանին զսպելու համար, և դա ձեռնտու է նրանց»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է Քեմերոնը Վովանի (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսի (Ալեքսեյ Ստոլյարով) հետ զրույցում։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
- Ղազախստանի նախագահը Հայաստանում է
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան