Ովքե՞ր և որտե՞ղ կարող են վարել ինքնագլորները. Նոր փոփոխություններ
«Հասունացել է մի իրավիճակ, երբ ինքնագլորներով երթևեկելը պետք է բերվել օրինականության դաշտ։ Փորձել ենք սկիզբ դնել այս ոլորտում նոր մշակույթի ձևավորմանը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը՝ անդրադառալով նոր օրինագծերի մասին։
Նա նշեց, դրանց նպատակը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ հորդորը քաղաքացիներին։ Օրինագծերը մշակելիս ուսումնասիրել են միջազգային փորձը, ապա փորձել են այն տեղայնացնել։
«Ինքնագլորներ կարող են վարել 18 տարին լրացած անձինք կամ 16 տարին լրացած ու AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք»,-ասաց Մարանդյանը։
Նրա խոսքով, երթևեկությունը թույլատրվելու է հեծանվային գոտիներով, եթե դրանք չկան, ապա մայթով կամ կողնակով, եթե սրանք էլ չկան, նոր միայն երթևեկելի գոտու աջ հատվածով։
«Առավելագույն արագության սահմանափակում ունենք, վարձույթով տրամադրողները պետք է ձեռնարկեն քայլեր, որ դրանք չգերազանցեն 20 կմ/ժ արագությունը։ Ունենք արգելքներ։ Օրինակ, չի կարելի վարել դրանց միջոցով բեռներ տեղափոխել, չի կարելի վարել ինքնագլոր առանց ղեկը բռնելու, չի կարելի այն վարել թունելներում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը որոշեց սահմանափակել ինքնագլորներով երթևեկելը
- Ոստիկանությունն առաջարկում է արգելել էլեկտրական շարժիչ ունեցող ինքնագնացների օգտագործումը 14 տարին չլրացած անձանց կողմից
- «Զգուշացեք էլեկտրական ինքնագլորներից»-ն ո՞ւմ տանձին է
- «Ժողովուրդ». Ինքնագլորները կամ, նույն ինքը, սամակատները պատուհաս են դարձել քաղաքացիների գլխին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան