Ոսկան Սարգսյան. Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար
Լրագրող Ոսկան Սարգսյանը, արձագանքելով ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանի այսօրվա հայտարարություններին, գրում է.
«Ծագումով Արցախի Մարտունի քաղաքից, Հայատանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է ․ «Ռուսաստանը եկել, մեր ձեռքից կամ հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը,վերադարձրել է Ադրբեջանին և հետ են գնացել»։ Արցախում ծնված-մեծացած Արմեն Գրիգորյանը Արցախ բառը չի ասում, այլ՝ Լեռնային Ղարաբաղ։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «վերադարձրել է» Ադրբեջանին, այսինքն՝ այն պատկանել է Ադրբեջանին։ Ստացվում է, որ Հայաստանը օկուպանտ է, քանի որ Ադրբեջանից «խլել է» Լեռնային Ղարաբաղը։
Ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանը պետք է իմանար, որ Արցախը եղել է Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի մեջ, բայց ոչ՝ 1918-20 թվականներին եղած Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կազմում։ Արմեն Գրիգորյանի խայտառակ հայտարարությունը Ադրբեջանի համար հիմք է Հայաստանին օկուպանտ համարելու, այդ առթիվ տասնյակ միլիարդ դոլար վնասի փոխհատուցման հայցով միջազգային դատարաններ դիմելու համար։ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար։ Ինչպես Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արարատ Միրզոյանի, Վահագն Խաչատուրյանի և այլոց պաշտոնավարումը»։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, մեկնաբանելով Գրիգորյանի այդ հայտարարությունը, նշել է.
«այաստանում բոլոր գժանոցները պետք է փակել, որովհետև դրանց կլիենտներն այլևս բարձրաստիճան պաշտոնյաներ են»։
Հարակից հրապարակումներ`
- «Երևի խոսքն ուղղակի ինչ-որ քարտուղարուհու մասին է». Զախարովան՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի մասին
- Ճիշտ չէ գերիների վերադարձի հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի հետ. Արմեն Գրիգորյան
- Քաղաքագետ. Արմեն Գրիգորյան ԱԽՔ ունեցող երկիրը ուղղակի չի կարող երազել խաղաղության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին