![](https://panorama.am/news_images/1008/3021530_1/f635b67891d3ee_635b67891d42f_thumb_v1_10_thumb_v1_thumb_v1.thumb.jpg)
«Ժողովուրդ». Առաջարկել են վարչապետի տիկնոջ միլիոնանոց ընթրիքները դարձնել շարունակական
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը իր պաշտոնական կայքում հաղորդագրություն է տվել նախօրեին դրամահավաքի արդյունքում գոյացած 42 միլիոն դրամը սկսնակ կին գործարարներին բաշխելու մասին։
Հիշեցնենք, որ 42 միլիոնը գոյացել էր հատուկ այդ նպատակով կազմակերպված ընթրիքի արդյունքում` մեկ ընթրող/մեկ միլիոն սկզբունքով։
Եվ ահա, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Իմ քայլի» աշխատակից Վահագն Թևոսյանը «առաջարկել» է միլիոնանոց ընթրիքները դարձնել շարունակական։
Հ.Գ. Զարմանալի է, թե «նախկինները» իրենց թալանը ինչո՞ւ չէին կազմակերպում ընթրիքի անվան տակ։ Գեղեցիկ է հնչում՝ ընթրիք, կին գործարարներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
![Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը](https://panorama.am/video_images/17/49869_1/f6683d660d4d69_6683d660d4daa.jpg)
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)