ԱՄՆ պետդեպն իր զեկույցում մի հատված նվիրել է Թովմաս Առաքելյանին
ԱՄՆ Պետքարտուղարությունը կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցում անդրադարձել է ուրարակիր, մեկնարկի օրվանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակից Թովմաս Առաքելյանին։
Պետդեպն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Թովմաս Առաքելյանը սոցիալական ցանցերում մեծ լսարան ունի ու պարբերաբար անդրադառնում է աղանդավորական կազմակերպություններին։
«Ըստ ավետարանական «Կյանքի Խոսք» եկեղեցու առաջնորդների, իրենք շարունակում էր մնալ ատելության խոսքի և հայհոյանքի առարկա սոցիալական ցանցերի անանուն հաշիվների, ինչպես նաև ՀԱԵ առանձին հոգևորականների կողմից: Ենթադրյալ ատելության խոսքը, ներառյալ Ադրբեջանի հետ եկեղեցական կապերի մեղադրանքները, հայտնվել են սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում, ինչպիսիք են Telegram-ը, TikTok-ը, YouTube-ը և Facebook-ը:
ՀԱԵ հոգևորական Թովմաս Առաքելյանը, ով ներկայացված է սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում, ներառյալ ավելի քան 65 000 հետևորդներ ունի Instagram-ում, Instagram-ի իր հաշիվներում ունի «աղանդներ» կոչվող հատուկ բաժին, որտեղ պարբերաբար գրառումներ է հրապարակում գրանցված կրոնական փոքրամասնությունների կազմակերպությունների դեմ՝ հաճախ հիշատակելով «Կյանքի խոսքի»-ն։
Սեպտեմբերի 10-ին նա հրապարակել է մի գրառում, որտեղ մեղադրում էր «Կյանքի խոսք» քարոզիչներին «թուրքական օրակարգ» սպասարկելու մեջ: Նա գրել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «դարձել է Հայաստանի պատմության ամենավտանգավոր աղանդը։ Եվ շարունակում է իր մահվան երթը։ Ես մտածում էի, որ «Կյանքի խոսքը» չի կարող ավելի ստոր լինել: Չէ, նրանք շարունակում են զարմացնել»,-մասնավորապես ասված է զեկույցում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պետդեպի զեկույցն անդրադարձել է Արցախում «հայ և ադրբեջանական պատմա-մշակութային հուշարձանների պահպանման խնդրին»
- «Գարեգին Բ կաթողիկոսը կոչեր է հնչեցնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին». Պետդեպի զեկույցը