Անջելինա Ջոլին հասել է վտանգավոր քաշի. երկրպագուներն ահազանգում են
Երկրպագուներին լրջորեն անհանգստացնում է դերասանուհի Անջելինա Ջոլիի չափից ավելի նիհարությունը։ Այս մասին գրում է In Touch Weekly-ն։
kp.ru-ն նշում է, որ վերջերս «Թոնի» մրցանակաբաշխության ժամանակ շատերը նկատել են, որ Ջոլին շատ նիհար է։ Ինսայդերը նշել է, որ Անջելինան այժմ ընդամենը 44 կիլոգրամ է։ Նա ասել է, որ դերասանուհին գիտի՝ եթե բաց զգեստ հագնի, բոլորը կխոսեն իր նիհարության մասին։
«Նա ոչ այնքան ուշադրություն է պահանջում, այլ այն, որ վստահ է իր արտաքինի վրա: Էնջին սիրում է իր մարմինը և արտաքին տեսքը, և նա սիրում է այն ցուցադրել», - ասել է նա:
Բացի այդ, ինսայդերն ընդգծել է, որ դերասանուհու «պատերազմը» Բրեդ Փիթի հետ, հատկապես նրանց վեց երեխաների խնամակալության շուրջ, վնաս է հասցրել նրան: Նա նշել է, երբ Ջոլին նյարդայնանում է, չի ուտում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան