Արարատ Միրզոյան. Ես չեմ տեսնում դրական արձագանք Ադրբեջանի կողմից
«Պարոն Մարգուս Ցահքնայի հանդիպմանը մենք անդրադարձել ենք տարածաշրջանային հարցերին, Հարավային Կովկասում զարգացումներին, այդ թվում նաև մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը»,-հայտարարեց ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը էստոնացի գործընկերոջ հետ համտեղ ասուլիսում։
Նա նշեց՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները, բացել սահմանները նախ երրորդ երկրների քաղաքացիների, ապա նաև Հայաստանի ու Թուրքիայի՝ դիվանագտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար, հաստատել դիվանագիտական հարաբերություններ։
«Մենք հետևողական քայլեր ենք իրականացնում այս ուղղությամբ։ Ես կարծում եմ, հիմա ժամանակն է՝ կյանքի կոչելու այս պայմանավորվածությունները»,-ասաց Միրզոյանը։
Խոսելով Ադրբեջանի հետ բանակցությունների մասին՝ Միրզոյանը նշեց, արդեն ամբողջացրել են խաղաղության պայմանագրի տեքստը, Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։
«Ես չեմ տեսնում դրական արձագանք Ադրբեջանի կողմից։ Ես հավատում եմ, որ մենք կատարելու ենք այն՝ փակելով Հարավային Կովկասում հակամարտության էջն ու խաղաղություն ենք բերելու տարածաշրջանում, ես հավատում եմ, որ այս խաղաղությունը շահավետ է լինելու տարածաշրջանի երկրների ու դրանց քաղաքացիների համար»,-ասաց Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Ադրբեջան
- Բադալյան. ԱԳՆ-ն փաստեց Հայաստանի հերթական պարտությունը
- ԱԳՆ. Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս
- Ադրբեջանի ԱԳՆ. ՀՀ-ն պետք է ապացուցի, որ լուրջ է վերաբերվում խաղաղության գործընթացին․
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան