Միտումներ տեսնում եմ, քանի որ որևէ իրավական հիմք չկա կալանավորելու․ Արթուր Սուքոյան
«Քրեական գործը որևէ իրավական հիմնավորումներ չի պարունակում։ Քանի որ հիմա դատալսումների փուլն է, դատավարությունը դեռ շարունակվում է, հետևաբար՝ շատ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- այս մասին ՍԲ․ Աննա եկեղեցու բակում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին։
Հիշեցնենք, որ Սուքոյանի նկատմամբ երկամսյա տնային կալանք էր կիրառվել,որն ավելի ուշ փոխվեց։
Սուքոյանը մեղադրվում է Civic.am կայքի լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար։ Վեճի պատճառը Տավուշի թեմի առաջորդ Բագրատ Սրբազանի վերաբերյալ Civic-ի աշխատակից Դավիթ Լևոնյանի հայտարարություններն են: Լևոն Քոչարյանի օգնականը չի հերքել, որ հարվածել է լրագրողին, պնդելով, թե իր համար անընդունելի է եկեղեցուն թիրախավորելը:
«Այո՛, մեկ անգամ հարվածել եմ նրան, բայց ոչ ավելի։Հայհոյանք եղել է, բայց ծեծկռտուք չի եղել»,- ասաց նա հավելելով․ «Միտումներ տեսնում եմ, քանի որ որևէ իրավական հիմք չկա կալանավորելու, այլ բան չեմ կարող ասել։ Օգոստոսի 5-ին կլինի հաջորդ դատական փուլը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին