Չարիքի հեռացման գործընթաց է սկսվել մեր երկրում և հասնելու է իր տրամաբանական ավարտին. Բագրատ Սրբազան
«Երկուշաբթի օրը խոսնակների հետ հանդիպում կա, երեքշաբթի օրը՝ մեր քաղաքական կուսակցությունների հետ հանդիպում ունենք և մեր պայքարի հրապարակը մնալու է Սուրբ Աննան»,-հայտարարեց Բագրատ սրբազանը և նշեց, որ հուլիսի 5-ին են կրկին հավաք կազմակերպելու Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ Սահմանադրության ընդունման օրը։
Նա ացաս, որ հուլիսի 5-ի հավաքի ժամանակ անդրադառնալու են այն բոլոր ապօրինություններին, որոնք գործող իշխանություններն իրականացրել են Սահմանադրության հանդեպ։
«Տրորել են ուղղակի Սահմանադրությունը և այդ օրն այն ուղերձը պետք է հղենք, թե ինչ օրենսդրական, իրավական պետություն ենք ուզում ունենալ»,-հավելեց Սրբազանը
Նա հայտնեց, որ Երկուշաբթի ժամը 20։00-ին են նորից հավաք անցկացնելու եկեղեցու բակում։
«Չարիքի հեռացման գործընթաց է սկսվել է մեր երկրում և հասնելու է իր տրամաբանական ավարտին, միայն ու միայն բարիքի հաղթանակով»,-ասաց Սրբազանը և նշեց, որ չարիքը պետք է վերանա ժողովրդի բարի կամքով, հավատքի զորությամբ, նրա կյանքում նոր արժեքների ներդրումով։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ պայքարի սկզբունքները չեն փոխվել, դրանք երեքն են՝ տեսիլքը, մասնակցային պատասխանատվությունը, ներգրավվածության ձևը և դրա ընդլայնումը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե որևէ մի ոստիկան պատասխանատվության ենթարկվեր, ապա համակարգը կերերար. Սերգեյ Հարությունյան
- Մեր շարժման տրամաբանությունը լինելու է այն, ինչից սկսել ենք․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
- Կինոն դարձել է շատ կարևոր մի զենք քաղաքականության, արվեստի մեջ. Հարություն Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին