Լևոն Զուրաբյան. ԵՄ-ն ի՞նչ է ուզում մեզանից, միանշակ խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները, բայց ոչ մտնել ԵՄ
«Մենք այսօր, ըստ էության, խզել ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ռուսասատանը հայտարարվել է թշնամական պետություն»,-այս մասին հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Իմնեմնիմի փոդքասթի 111թողարկման ընթացքում։
Նա նշեց, հայտարարում են, որ գնում ենք ԵՄ, բայց արևմուտքում կարծես այդ մասին տեղյակ չեն։
«Ոչ միայն այնտեղ տեղյակ չեն, այլևս հասկանալի չէ, թե ինչ են ուզում նրանք այդ պրողեսից։ Եվրամիությունն ուզո՞ւմ է, որ մենք մտնենք ԵՄ։ Կամ ի՞նչ է ուզում, որ մենք մտնե՞քն Եմ, թե՞ խզենք մեր կապերը Ռուսաստանի հետ՝ թուլացնելով Ռուսաստանի ազդեցությունը։ Պարզ է, չէ՞, որ երկրորդը»,-ասաց Զուրաբյանը։
Քաղաքական գործիչն ընդգծեց՝ դա ավելի քան պարզ է, ԵՄ-ն ոչ մի ներդրում Հայաստանում չի իրականացնում, 270 մլն խղճուկ օգնություն է տրամադրել 5 տարվա ընթացքում։
«Կներեք, դա կհերիքի միայն Նիկոլ իշխանությունն ու նրան սպասարկող ՀԿ-ները պահելու նպատակով։ Դա ընդամենը մի փոքր բան է Նիկոլի իշխանությունը պահելու, ոչ թե Հայաստանն ամրապնդելու առումով։ Հետևաբար ակնհայտ է, որ ԵՄ ցանկությունը բացարձակապես չի համընկնում Հայաստանից հնչող ցանկությանը։ Այդ պարագայում մենք ինչո՞ւ ենք Ռուսաստանի հետ խզում մեր հարաբերությունները, թեժացնում իրավիճակը, ինչ-որ ժեստեր անում, գնում Բուչա։ Ճիշտ է, ռուսները չեն կատարել իրենց պարտականությունները, դու ճիշտ քայլեր չես արել, իրենց ռազմական պրեստիժը բավականին ընկել է, բայց դա նշանակո՞ւմ է, որ մենք պետք է խզենք հարաբերությունները»,-ասաց Զուրաբյանը՝ խորհուրդ տալով դասեր քաղել պատմությունից՝ մասնավորապես 1920-ական թվականների իրադարձություններից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ճաղատը դեղ ունենար՝ գլխին կքսեր․ ԵՄ-ն անվտանգային որևէ խնդիր չի կարող լուծել․ Շարմազանով
- ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկ՝ Հայաստանի վեկտորի հնարավոր փոփոխության մասին
- ԵՄ-ին ՀՀ-ի միանալու հարցով հանրաքվեն անկախության հանրաքվեին համազոր գործընթաց է. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան