Նրանց համար կա երկու արժեք՝ փող և փոր․ Խաչիկ Գալստյան
«Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց համար անընդունելի է իշխանությունների վարած ազգուրացման, արցախուրացման, միակողմանի զիջումների, պարտվողական, անողնաշար քաղաքականությունը»,- Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։
Նա հիշեցրեց Ալիևի նվաստացնող խոսքերն ու Փաշինյանի լռությունը։
«Երբ հարևան պետության ղեկավարը նվաստացնում է ՀՀ-ն ներկայացնող մարդու որդուն, ոչ մի ձայն, ոչ մի պատասխան չի լսվում։ Ես հիշում եմ, երբ սրբազանը Հանրապետության հրապարակում հանրահավաքներից մեկի ժամանակ դիմեց ասելով, որ տղա եղեք, դուխ ունեցեք, վեր կացեք և պատասխանեք, չէ որ դա միայն ձեզ չի վերաբերվում։ Ալիևն այդ վիրավորնքներն ուղղում է նաև հայ ժողովրդին։ Բայց ինչ ակնկալես մեկից, ում համար Արցախը ոչ մի արժեք չունի, ինչ սպասես մի անձնավորությունից, որը գենետիկ ատելություն է տածում հայ ժողովրդի նկատմամբ, ում համար Կառավարության արտաքին գերատեսչության կայքում ջնջված է մի ողջ սերնդի հերոսական դարաշրջան՝ Լեռնային Ղարաբաղի մասին տեղեկատվությունը»,- ասաց նա։
Գալստյանը նշեց, որ նրանից սպաելիք և պահանջ չկա, բայց հեռացնել պարտավոր ենք։
«Նրանց համար կա ֆիքսած երկու արժեք՝ փող և փոր։ Արագ հարստանում են, քանի որ չեն հասցնի իրականացնել իրենց մանկական երազանքները և արագ փորակալում են, քանի որ այդտեղ էլ ի ցույց են դնում որկրամոլության տենդը, որն իրենց մեջ դրված է»,- նշեց նա։
Գալստյանն ասաց, որ հայ ժողովրդի իրական քաղաքական օրակարգերից մեկը շարունակում է մնալ հարևան պետության՝ Ադրբեջանի, ռազմատենչ, օր օրի ահագնացող քարոզչությունը։
«Ադրբեջանի ղեկավարն օգտվելով այս իշխանությունների թուլությունից՝ մարսելով Արցախի հայաթափումը, մարսելով օրը ցերեկով, 21-րդ դարում էթնիկական զտման և էկոցիդի աղաղակող դեպքերը , այժմն անցնում են նորանոր պահանջների առաջ քաշման։Հաջորդ արարի մասին անոնսն արված է, որովհետև Կիրանցից ու Ոսկեպարից հետո մեզ ավելի ցավագին զիջումներ են պարտադրվելու։ Վերին Ոսկեպարի, Տիգրանաշենի այսպես կոչված՝ անկլավների հանձնումն է հենց այս պահին դրանց սեղանին դրված, բայց նույնիսկ սրանով չի ավարտվելու։ Ադրբեջանը պաշտոնական քարոզչության է հասցրել «Աևմտյան Ադրբեջան» հայեցակարգը»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Եթե որևէ մի ոստիկան պատասխանատվության ենթարկվեր, ապա համակարգը կերերար. Սերգեյ Հարությունյան
- Մեր շարժման տրամաբանությունը լինելու է այն, ինչից սկսել ենք․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
- Միտումներ տեսնում եմ, քանի որ որևէ իրավական հիմք չկա կալանավորելու․ Արթուր Սուքոյան
- ՈՒՂԻՂ․ Ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, ինձ համար դա բարոյական չէ․ Բագրատ Սրբազանը՝ Սուրեն Պետրոսյանի հայտարարությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները