«Հրապարակ». ՔՊ-ն ունի հանրության վստահության խիստ պակաս
«Հրապարակ» թերթը գրում է.
««Քաղպայմանագրի» պատգամավորներին կուսակցական վերնախավը հանձնարարել է դուրս գալ կաբինետներից, գնալ մարզեր, հանդիպել ժողովրդի հետ, կատարել մարդկանց խնդրանքները, գոհացնել նրանց, հընթացս էլ քարոզել սահմանազատման-սահմանագծման աշխատանքները:
Ասվել է՝ չնայել, որ ամառ է` ՔՊ վարկանիշն այնքան անհուսալիորեն է ընկել, որ մեծ աշխատանք պետք է կատարվի այն բարձրացնելու համար, ուստի ոչ մի օր ժամանակ չկա` 2026-ի ընտրությունները սարերի ետևում չեն: Ասվել է, որ ՔՊ-ն ունի հանրության վստահության խիստ պակաս, և ամենօրյա աշխատանքով պետք է վերականգնել իշխող կուսակցության վարկանիշը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին