Բայրամովը նշել է՝ որն է Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ով այցով Թբիլիսում է գտնվում։
Նա նաև նշել է, որ բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն նվազել է։
Ջեյհուն Բայրամովը ասել է, որ «դեռևս Հայաստանի Սահմանադրության մեջ մնում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները». «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները մնում են Հայաստանի հիմնական օրենքում՝ Սահմանադրության մեջ։ Դա, մեզ թվում է, գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտն է»։
Հարակից հրապարակումներ`
- Բավարարելով թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները՝ կնքել «խաղաղություն». Շարմազանով
- Վերջերս էլ առաջարկ ենք արել մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը. Արմեն Գրիգորյան
- Իսկ թե որն է սրանց դրոշակ դարձած «խաղաղությունը», արդեն բոլորը գիտեն` մահ ու հայրենազրկություն․ Տիգրան Աբրահամյան
- Սրանց «խաղաղություն»-ից պատերազմի հոտ է գալիս.Էդգար Ղազարյան
- Հատուկ մշակված ազգակործան ծրագիր, որի անունն է «խաղաղություն»․ Իշխանյան
- «Մեղր» ասելով՝ բերանդ չի քաղցրանում, «խաղաղություն» ասելով՝ խաղաղության չես հասնում․ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին