Բացահայտվել են ծանր հիվանդությամբ տառապող Սելին Դիոնի անձնական կյանքի մանրամասները
Ծանր հիվանդություն ունեցող երգչուհի Սելին Դիոնը ոչ մեկի հետ չի հանդիպում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Նրա շրջապատից ինսայդերներից մեկը պատմել է, որ 56-ամյա Սելին Դիոնը, ով տառապում է մկանային կոշտություն հիվանդությամբ, ներկայումս հետաքրքրված չէ հարաբերություններով: Աղբյուրի համաձայն՝ փոփ երգչուհու առաջնահերթությունը ընտանիքն ու առողջությունն են, որոնք զբաղեցնում են նրա ժամանակի մեծ մասը, որին հաջորդում են բեմ վերադառնալու պլանները։
«Տղամարդը պետք է լինի աուպերմեն, որպեսզի երգչուհին նրան հնարավորություն տա և համաձայնի ժամադրության», - ավելացրել է ինսայդերը:
Գազետա.ռու-ն գրում է, որ 2022 թվականի դեկտեմբերին Սելին Դիոնի մոտ ախտորոշվել է հազվադեպ հանդիպող նյարդաբանական հիվանդություն, որը կոչվում է մկանային կոշտություն: Այն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, որն առաջացնում է անվերահսկելի, ցավոտ մկանային սպազմ: Բուժման ընթացքի պատճառով երգչուհին չեղարկել է մոտ 40 համերգ։