Եթե որևէ մի ոստիկան պատասխանատվության ենթարկվեր, ապա համակարգը կերերար. Սերգեյ Հարությունյան
«Երբ ԱԳՆ-ի դիմաց և հունիսի 12-ին իրականացվեցին բռնություններ, կիրառվեցին հատուկ միջոցներ, որոնք նախատեսված չէին ցույցեր, խաղաղ հավաքներ ցրելու, այլ նախատեսված էին ահաբեկիչների դեմ պայքարելու համար, այդ բոլոր գործերով մենք չունենք ոչ մի ոստիկան, որին մեղադրանք է առաջադրվել»,- Սուրբ Աննա եկեղեցու դիմաց ասաց «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նա նշեց, որ իրավապահ մարմինների կողմից խտրական մոտեցում է ցուցաբերվում, քանի որ և ԱԳՆ-ի և հունիսի 12 -ի գործերով խաղաղ ցուցարարների շրջանում կան կալանավորված, ձերբակալված անձինք։
Իրավապաշտպանը նշեց, որ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկելու փաստով ընդամենը մեկ ոստիկանի դեմ ծառայողական քննություն էր անցկացվել և նրա ծառայությունը ժամանակավորապես կասեցվել էր։
«Սրա նպատակն է, որ ոստիկանական համակարգը չերերա, որ հանցավոր հրամաններ կատարող ոստիկանական համազգեստով անձինք պատասխանատվության չենթարկվեն, նրա համար, որ եթե որևէ մի ոստիկան պատասխանատվության ենթարկվեր ապօրինի հրամանը կատարելու համար, ապա համակարգը կերերար և մյուս կոլեգաները կտեսնեին, որ իրենց ընկերը քրեական պատասխանատվության ենթարկվեց ապօրինի հրամաններ կատարելու համար և այլևս չէին անի»,- հայտնեց Հարությունյանը։
Փաստաբանը նշեց, որ այսօր արդեն ԶԼՄ-ներում հոդված է հրապարակվել, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ուժայինների ղեկավարների հետ և հրահանգել, որևէ ոստիկանի պատասխանատվության չենթարկել։
Սերգեյ Հարությունյանը հրապարակեց բոլոր կալանավորված ցուցարարների անունները։
Հարակից հրապարակումներ`
- Մեր շարժման տրամաբանությունը լինելու է այն, ինչից սկսել ենք․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
- ՈՒՂԻՂ․ Ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, ինձ համար դա բարոյական չէ․ Բագրատ Սրբազանը՝ Սուրեն Պետրոսյանի հայտարարությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին