Հայաստանի առաջ դրված է ոչ թե խաղաղության հասնելու, այլ ՌԴ-ին հեռացնելու փաստաթուղթ. Աբրահամյան
«Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ակնհայտորեն կուլիսային գործընթացներ են ընթանում և պատահական չեն ինչպես ԱՄՆ-ից իրականացվող այցերն ու հեռախոսազանգերը, այնպես էլ` ՌԴ-ից հնչող արձագանքները»,-նման կարծիք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, թե ՀՀ-Ադրբեջան պրոցեսը կանգնած է կամ առանձնապես ակտիվություն չկա, սակայն խորքում, հատկապես արտաքին միջամտությամբ պայմանավորված, եռուզեռ է:
«Հայաստանի առաջ դրված է ոչ թե խաղաղության հասնելու, այլ ՌԴ-ին հեռացնելու փաստաթուղթ, իսկ թե ինչպիսին կլինի այս պրոցեսի վերաբերյալ ՌԴ հետագա քայլերը` միայն կարելի է կանխատեսել»,- գրել է Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Ադրբեջան
- ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցությանը. Պետդեպ
- Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում միշտ առաջնահերթ են եղել մեզ համար․ Զախարովա
- Որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք մեր ուսը դեմ տալ՝ ելնելով Երևանի կարիքներից.Զախարովա
- Ինչու է արևմտամետների կողմից ուղղորդվողների մեջ սատանա մտնում. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի առաջարկի մասին
- ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցուցարարների հանդեպ վերաբերմունքի համար հարձակվում են վրացական իշխանությունների վրա, իսկ Հայաստանի համատեքստում դագաղային լռություն է.Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան