Կոմիում մարդատար գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի
Փրկարարները հայտնաբերել են Կոմիում մարդատար գնացքի վթարի վայրում զոհված երրորդ մարդու մարմինը։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Հայտնաբերվել է երրորդ զոհի մարմինը»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Քննչական խումբը շարունակում է աշխատանքները դեպքի վայրում։
Նախորդ գիշեր Ինտայի մերձակայքում գծերից դուրս էին եկել Վորկուտա-Նովոռոսիյսկ թիվ 511 մարդատար գնացքի ինը վագոն։ Գնացքում եղել է 195 ուղևոր և 20 երկաթուղային աշխատող։
Հարակից հրապարակումներ`
- Վորկուտա-Նովոռոսիյսկ գնացքի 9 վագոն ռելսերից դուրս է եկել , զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է
- Ռյազանում պայթյունից բեռնատար գնացքի ռելսերից դուրս գալու պատճառով «հայտնաբերման ռեյդ» է հայտարարվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին