Շախմատի Եվրոպայի առաջնությունում վերջին խաղափուլից առաջ Հայաստանի թիմը 2-րդ հորիզոնականում է
Ավարտվել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության նախավերջին՝ 6-րդ խաղափուլը: Նախօրեին մեր շախմատիստները 2.5:1.5 հաշվով հաղթել են Գերմանիայի թիմին:
Թիմին հաղթական միավորներ են բերել Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը:
Վերջին խաղափուլից առաջ Հայաստանի թիմը գտնվում է 2-րդ հորիզոնականում:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 7-րդ խաղափուլում մեր պատանիները մրցելու են Ավստրիայի թիմի դեմ:
Խաղափուլը կմեկնարկի հունիսի 27-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Հայ պատանի շախմատիստները Եվրոպայի առաջնությունում հաղթել են ամենաբարձր վարկանիշ ունեցող Իսրայելի թիմին
- Հունաստանում անցկացվող շախմատի առաջնությունում Հայաստանն առաջատարն է
- Հայ շախմատիստները պարտության են մատնել Թուրքիայի թիմին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան