«Գարեգին Բ կաթողիկոսը կոչեր է հնչեցնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին». Պետդեպի զեկույցը
Պետքարտուղարությունը հրապարակել է աշխահի շուրջ 200 երկրներում, ներառյալ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցը: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, Հայաստանի մասում այն խոսում է եկեղեցի-կառավարություն հարաբերությունների լարվածության, կրոնական փոքրամասնությունների հետ կապված խնդիրների և այլ հարցերի մասին
«Ըստ զեկույցի՝ Հայաստանի «Սահմանադրությունն արգելում է կրոնի վրա հիմնված խտրականությունը և սահմանում է «կրոնական կազմակերպությունների» և պետության տարանջատում։ Այն ճանաչում է «Հայ առաքելական եկեղեցու» (ՀԱԵ) ՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը «Հայաստանի ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։
Դրա հետ մեկտեղ, զեկույցը շեշտում է. «Կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ, Կաթողիկոս Գարեգին Բ-ն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հրապարակային քննադատական հայտարարություններ են արել միմյանց հասցեին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կառավարության գործունեության և քաղաքականության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու ներգրավվածության հետ:»
Ըստ զեկույցի՝ 2023 թ.-ի ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները շարունակել են առանց սահմանափակումների մասնակցել քաղաքացիական դիսկուրսին, իսկ Գարեգին Բ կաթողիկոսը՝ կոչեր հնչեցնել վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին: «Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններից և Լեռնային Ղարաբաղից գրեթե բոլոր էթնիկ հայերի հեռացումից հետո, Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսաց հավաքը հոկտեմբերի 3-ին հայտարարություն է տարածել՝ քննադատելով Հայաստանի կառավարության վերաբերմունքը ստեղծված իրավիճակի հանդեպ»,- նշված է պետքարտուղարության զեկույցում:
Այն շեշտում է՝ չնայած Հայ Առաքելական Եկեղեցու առարկություններին՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իշխանությունները սկսեցին աստիճանաբար հանել «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» դասընթացը պարտադիր դպրոցական ծրագրից՝ փոխարենն այն ներառելով համապատասխան պատմական բովանդակություն ունեցող հայագիտական ավելի լայն ուսումնական ծրագրում: Այս քայլը, ըստ պետքարտուղարության, ողջունել են Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները. նրանց երեխաները ևս ստիպված են եղել ուսուցանել այս պարտադիր դասընթացը:
ԱՄՆ արտաքին գերատեսչության զեկույցը նկատում է՝ Հայասստանի սահմանադրությունն «արգելում է հիմնարար իրավունքների և ազատությունների օգտագործումը կրոնական թշնամանք հրահրելու նպատակով։ Այն սահմանում է, որ ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն պահպանել և զարգացնել իրենց ավանդույթները, կրոնը, լեզուն և մշակույթը։»
Զեկույցում անդրադառձ կա նաև «Եհովայի վկաներ» կրոնական խմբի անդամների վկայություններին, ըստ որոնց՝ կրոնական այս խմբի անդամների նկատմամբ անցած տարվա ընթացքում արձանագրվել են բանավոր և ֆիզիկական բռնության դեպքեր, ինչպես նաև հարձակումներ «Եհովայի վկաների» մասին պատմող ստենդերի վրա»,- գրել է «Ամերիկայի ձայնը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադամ Շիֆի և կոնգրեսականների կողմից Բլինքենին ուղղված նամակում ընդգծվում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը
- Մայր Աթոռի վարկաբեկման համար իշխանությունն իր համար «պատեհ» առիթներ է փնտրում․ Թաթոյան
- Ձեր սլաքները հեռո՛ւ տարք Հայոց Եկեղեցուց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից. Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ իշխանությանը
- Փաշինյանի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ կատարվածը իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության հերթական դրվագն է. Մայր Աթոռ
- Գարեգին Երկրորդ. Այս օրերին հրամայական է, որ միասնական, հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների
- Իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններին անդրադառնում են սպառնալիքների, ճնշումների օգտագործմամբ. Մայր Աթոռ
- Պետականակերտ գործիչը երբեք բերան չի բացի և ձեռք չի շարժի ընդդեմ ազգային բացարձակ արժեքի՝ Հայոց Եկեղեցու. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Ամեն գնով փորձում են ոչնչացնել Եկեղեցին Հայկական. Ասողիկ աբեղա Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին