ԱՄՆ պետդեպի զեկույցն անդրադարձել է Արցախում «հայ և ադրբեջանական պատմա-մշակութային հուշարձանների պահպանման խնդրին»
ԱՄՆ Պետքարտուղարությունը կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցում Ադբեջանին վերաբերող հատվածում անդրադարձել է Արցախի Հանրապետությունում հայ և ադրբեջանական պատմա-մշակութային հուշարձանների պահպանման խնդրին: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։
«Այն մեջբերում է Քորնել համալսարանի Caucasus Heritage Watch (CHW) ծրագրի անցած տարվա ապրիլին հրապարակած ուսումնասիրությունը արբանյակային լուսանկարների հիման վրա Լեռնային Ղարաբաղում 1994-2020 թթ.-ի ադրբեջանական պատմա-մշակութային 109 հուշարձանների վիճակի մասին:
Զեկույցում նշվում է, որ երկրամասի նկատմամբ հայկական վերահսկողության ժամանակահատվածում «42 ադրբեջանական մշակութային հուշարձաններ մնացել են անփոփոխ, 39-ը լուրջ վնասներ են կրել, 16-ը ավերվել, 9-ը՝ աննշան վնասվել, երկուսը վերանորոգվել, իսկ մեկը՝ վերականգնվել։»։
Զեկույցը նշում է. «CHW-ի հետաքննությունը պարզել է, որ ոչ ճշգրիտ են ինչպես ադրբեջանցի պաշտոնյաների պնդումները տարածաշրջանում մզկիթների գրեթե լիակատար ոչնչացման մասին, այնպես էլ հայկական կողմի հակընդդեմ պնդումներն այն մասին, որ բոլոր վնասները տեղի են ունեցել խորհրդային տարիներին:»։
Պետքարտուղարությունը մեջբերում է նաև հունիսի 22-ին CHW-ի հրապարակած զեկույցը, որտեղ արձանագրվում են «մտահոգիչ միտումներ», որոնք վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի երկրամասի մշակութային ժառանգության վայրերը, ներառյալ 2020 թվականին Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձված տարածքներում:
Փաստաթուղթը հիշատակում է սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի մշակութային իրավունքների ոլորտում հատուկ զեկուցողի հայտարարությունը, ըստ որի՝ «Ադրբեջանը շարունակել է ջանքերը Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության հետքերը վերացնելու կամ դրանք որպես կովկասյան ալբանացիներին պատկանող կոթողներ ներկայացնելու ուղղությամբ:» Ըստ պետքարտոիղարության զեկույցի՝ հատուկ զեկուցողը հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի, Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհուրդի մտահոգությունները հայկական ժառանգությունը կովկասյան-ալբանական «խոսույթով» փոխարինելու կապակցությամբ. երկրամասի մշակույթի և ճարտարապետության ոլորտների փորձագետների ճնշող մեծամասնությունն, ըստ զեկույցի, «մերժել էին այս ռեվիզիոնիստական պնդումները՝ դրանք որակելով կեղծ»։
Պետքարտուղաության զեկույցն ընդգծում է, որ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին, ԱՄՆ-ը պետքարտուղարը, հենվելով 1998 թվականի Կրոնական ազատության միջազգային ակտի վրա, Ադրբեջանը ներառել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում, որը առանձնահատուկ մտահոգություն ներկայացնող երկրների ցուցակ է՝ «դավանանքի ազատության կոպիտ խախտումներ իրականացնելու կամ դրանք հանդուրժելու համար»,- նշված է պետքարտուղարության կրոնական ազատությունների մասին այս տարվա զեկույցում»,- գրում է «Ամերիկայի ձայնը»:
Հարակից հրապարակումներ`
- Caucasus Heritage Watch. Արցախում ավելացել են թշնամու կողմից ոչնչացված և վտանգ տակ գտնվող հուշարձանների թիվը
- Արցախահայերի բռնի տեղահանումը անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել. Monumentwatch
- Ադրբեջանում «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները
- Ապատեղեկատվության միջազգայնացման քարոզով՝ Ադրբեջանը վերաշարադրում է իր համար նոր պատմություն. Արմինե Տիգրանյան
- monumentwatch.org-ի արձագանքը՝ Խոջալուի դամբարանադաշտի և իսլամական դամբարանի «ավերման» մասին ադրբեջանական մեղադրանքներին
- Արմինե Տիգրանյանի ձեռք բերած՝ Ադրբեջանի կողմից Արցախի հուշարձանների ոչնչացման փաստերը կներկայացվեն միջազգային դատարաններ
- Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org
- Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը. monumentwatch.org
- Գանձասարի բռնայուրացումն սկսված է. monumentwatch.org
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան