![](https://panorama.am/news_images/1008/3022587_1/f667db58297e68_667db58297ea8.thumb.png)
«Mercedes»-ը հայտնվել է Արփա գետում, ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են հիվանդանոց
Հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Նորավանքի խաչմերուկի հարևանությամբ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում հայտնվել է Արփա գետում։
«Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ «Mercedes»-ը, երբ հայտնվել է Արփա գետում, քաղաքացիները իրենց ուժերով մեքենայից դուրս են բերել 4 հոգու, որոնցից մեկը՝ երեխա, և տեղում օգնություն են ցուցաբերել, ապա օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Այս պահին ոստիկանները, պարեկներն ու փրկարարները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ, որպեսզի վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս բերեն անվտանգ վայր»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին վթարի հետևանքով կան տուժածներ և զոհ
- Լոռու մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի պատճառները պարզելու նպատակով նախաքննություն է իրականացվում
- Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին վթարի հետևանքով կա 4 զոհ
Լրահոս
Տեսանյութեր
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)
![Ավինյանը պետք է պատասխան տա ԱՆԻՖ-ի լուծարման համար. Քաղաքագետ](https://panorama.am/video_images/17/49832_1/f667ec7df01fc0_667ec7df0200f.jpg)
![Չարիքը պետք է վերացնենք և այո, ես դա հանձն եմ առել. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49824_1/f667ebd6bdf23c_667ebd6bdf284.jpg)
![Շողեր Բաբայան. Աշակերտի չափ պետք է կարևորվի նաև ուսուցիչը](https://panorama.am/video_images/17/49813_1/f667eaaf24aa7c_667eaaf24aabc.png)
![Ինչպես է քաղաքապետարանը պայքարում բացօթյա առևտրի դեմ](https://panorama.am/video_images/17/49796_1/f667e7ba72a446_667e7ba72a485.png)
![Իրանում հավանական է ընտրությունների երկրորդ փուլ. Իրանագետ](https://panorama.am/video_images/17/49794_1/f667d6fd223ff2_667d6fd224031.jpg)
![Արարատ Միրզոյան. Ես չեմ տեսնում դրական արձագանք Ադրբեջանի կողմից](https://panorama.am/video_images/17/49793_1/f667d62f2f3a73_667d62f2f3ab3.jpg)
![Քաղաքագետ. Կարող է ստանանք ռեգիոնալ մեծ պատերազմ Հայաստանի տարածքում](https://panorama.am/video_images/17/49792_1/f667d628649f9b_667d628649fdb.jpg)