Այսօր երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ հավաքի ժամանակ երկու կարևոր թեմա է քննարկվելու
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր երեկոյան՝ ժամը 20։00-ին հրավիրում է հանդիպում Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Տելեգրամի «Սրբազան պայքար» ալիքի փոխանցմամբ, հավաքի ընթացքում քննարկելու են երկու կարևոր թեմա.
«Սույն թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում ՀՀ իրավապահ մարմինների պահվածքը, արձագանքը կամ դրա բացակայությունը, արձանագրված օրինաչափությունները և հետագա անելիքները,
Քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի արտահերթ ընտրությունների օրակարգը, «Արևմտյան Ադրբեջան» թեմայի զարգացումը
Ինչպես նախորդ հավաքի ընթացքում ասել է Բագրատ Սրբազանը, մեր երկրի և ժողովրդի բոլոր կարևոր օրակարգերն այսուհետև քննարկվելու և ձևավորվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող մեր հանդիպումների ընթացքում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին