Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել. ԱՆ-ն զգուշացնում է
«Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել»,- վստահեցնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշում են միաժամանակ, որ վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են, ինչն ուղիղ հարված է նրանց առողջությանը` ընդհուպ հոգեկան:
Մասնագետները փաստում են` վտանգները մի քանիսը չեն`
. հոգեկան առողջության խնդիրներ,
. քնի խանգարումներ,
. տեսողության վատթարացում,
. կեցվածքի խանգարումներ,
. շփման և սոցիալիզացիայի խնդիրներ,
. կախվածություն էկրաններից:
Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան (AAP) խորհուրդ է տալիս`
• մինչև 18 ամսական երեխաներին չզբաղեցնել գաջեթներով և թույլ չտալ ժամանակ անցկացնել էկրանի առջև (բացառություն կարող են լինել միայն կարճ տեսազրույցները մտերիմ անձանց հետ),
• 2 տարեկանից բարձր երեխաներին թույլատրելի է էկրանների առջև մնալ առավելագույնը 1 ժամ,
• նախադպրոցական տարիքի երեխաների համար սահմանափակել էկրանային ժամանակահատվածը` օգտագործելով այն միասին դիտելով, խոսելով և բացատրելով,
• բոլոր երեխաներին, այդ թվում` դեռահասներին, անհրաժեշտ է լիարժեք քուն` կախված տարիքից 8-12 ժամ, ֆիզիկական ակտիվություն (1 ժամ) և մեդիայից հեռու անցկացվող ժամանակահատված (օրինակ` ընտանեկան ընթրիք, այց թատրոն, զբոսանք և այլն),
• երեխաները չպետք է քնեն իրենց ննջասենյակներում տեղադրված սարքերով, ներառյալ հեռուստացույցները, համակարգիչները և սմարթֆոնները:
Ծնողները պետք սահմանափակեն ոչ միայն էկրանների առջև երեխաների անցկացրած ժամանակը, այլև` հենց իրենցը:
«Հիշե՛ք` Ձեր վարքն ամենաօրինակելին է երեխայի համար: Բացի այդ, էկրանների առջև անցկացվող Ձեր ժամանակը կարող է բացասական մի շարք ազդեցություններ ունենալ երեխայի համար, այդ թվում` ուշադրության պակասի պատճառով երեխայի անվտանգության լրջագույն խնդիրներ կարող են առաջացնել: Եթե Դուք երկար ժամանակ ենք անցկացնում էկրանների դիմաց, անխուսափելի է երեխայի հետ հոգեհուզական կապի խարխլումն ու ուշադրության պակասի զգացումը երեխայի մոտ»,- նշում են նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան