Քաղաքական 14:47 27/06/2024 Հայաստան

Փաշինյանի դատավճիռը՝ 2-ից 30 տարի․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է.

«Խոսքը հայ ժողովրդին տրվելիք դատավճռի մասին է։

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ եթե առաջիկա 2 տարին Հայաստանը դիմանա, ապա դրանից հետո հավերժ կմնա։ Այստեղ նրա բանալի բառերը «եթե»–ն ու «դիմանան» են։ Պարզ է, որ «Հայաստան» ասելիս՝ ինքն իրեն ու իր իշխանությունը նկատի ունի։ Փաշինյանի խոսքը «թարգմանաբար» նշանակում է՝ «եթե 2 տարի դիմանամ ու իշխանությունը պահեմ, ապա դրանից հետո ցմահ կմնամ իշխանության»։

Այդ 2 տարին Նիկոլին պետք է իր դրսի տերերի պատվերները Ռուսաստանի ու Իրանի մասով կատարելու համար։ Ժամկետները սեղմում են։ Պատվիրատուները նույնպես։ Դրա համար էլ ասում է, որ եթե Հայաստանը դարձնի մանրադրամ ու մարսի, ապա դրանից հետո հավերժ կմնա իշխանության։ Բնականաբար՝ Թուրքիայի գերիշխանության տակ։ Անունը կդնեն՝ «գնում ենք դեպի ԵՄ», բայց Հայաստանը կդարձնեն թուրքական վիլայեթ կամ ադրբեջանական ծայրագավառ։

Հիմա Նիկոլը նոր դատավճիռ է կարդում հայ ժողովրդի համար։ Ասում է՝ Ադրբեջանին 30 տարի չենք թողել ապրի, ուստի ինքն էլ իրավունք ունի Հայաստանի կյանքն ուտել 30 տարի։ Այսինքն՝ միակողմանի ու հակապետական զիջումներն անգամ խաղաղ կյանք չեն բերելու հայ ժողովրդի համար ու դրա մեղավորը, ըստ Նիկոլի,․․․ հայ ժողովուրդն է, ռազմաքաղաքական նախկին դեմքերն են, որ Արցախյան 1–ին պատերազմում դավադրաբար հաղթեցին Ադրբեջանին։

Եթե ի մի բերենք փաշինյանական երկու ժամկետները, ապա կստացվի հետևյալը՝ նա ուզում է 2 տարվա ընթացքում Հայաստանն ամբողջությամբ դուրս բերել ռուսական անվտանգային գոտուց և խզել հայ–ռուսական հարաբերությունները՝ վերածվելով «հայկական» Զելենսկու կամ Սահակաշվիլու։ Դրա գինը կարող է լինել ինչպես Հայաստանի մի մասի, այնպես էլ ամբողջի կորուստը, բայց դա Փաշինյանին չի հետաքրքրում։ Իրեն իր անվտանգությունն ու կաշվի փրկությունն է հետաքրքրում։ Ինքը հույս ունի, որ հակառուսական ու հակաիրանական քայլերից հետո արևմտաթուրքական ուժերն իրեն հավերժ իշխանության մեջ կպահեն Հայաստանից մնացած մասում, իսկ եթե Հայաստանն ամբողջությամբ կործանվի, ապա ինքը Տիխանովսկայայի պես ապահով ապաստան կստանա իր դրսի մոդերատորների կողմից։

Ինչ վերաբերում է 30 տարվա դժոխքի անոնսին, ապա ինքն «էս գլխից» ապահովագրվում է, որպեսզի պարբերաբար մեղադրի հայ ժողովրդին ադրբեջանցիներին ցավ պատճառելու և այսօր դրա համար վճարելու համար։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ուզում է ստիպել, որպեսզի նա ատի իր հաղթանակը և վերածվի իր սպանդին սպասող ոչխարի։

Փաշինյանն ուզում է, որ հայ ժողովուրդը մանկուրտի ու որոճող անասունի վերածվի, քանզի իր անձնական փրկության միակ երաշխիքը դա է։ Հայ ժողովուրդն իր վերնախավով պետք է պատասխանի այս մարտահրավերներին՝ բովանդակային քաղաքական պայքարի միջոցով։ Ուրիշ տարբերակ չկա»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:11
Եվրո-2024. Գերմանիա-Դանիա հանդիպումն ընդհատվել է կայծակի և կարկուտի պատճառով
Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի Գերմանիա-Դանիա հանդիպումն առաջին խաղակեսի  36-րդ րոպեին ընդհատվել է կայծակի և կարկուտի պատճառով։ Նման որոշում է...
Աղբյուր` Panorama.am
23:39
Իրանի նախագահի թեկնածուներից Փեզեշքիանի կողմնակիցների շարքում կան պանթյուրքական տրամադրություններ ունեցող անձինք. Իրանագետ
«Վերջինիս հնարավոր նախագահության դեպքում ձգտելու են զանազան պաշտոններ զբաղեցնել տարբեր մակարդակներում և առաջ մղել Իրան-Ադրբեջան ու Իրան-Թուրքիա հարաբերությունները»։
Աղբյուր` Panorama.am
23:02
2018-ից ինձ երեք տեղից աշխատանքից ազատել են ընդդիմադիր հայացքներ ունենալու համար. բժիշկ Գևորգ Գրիգորյան
«2018 թվականից ինձ երեք տեղից աշխատանքից ազատել են ընդդիմադիր հայացքներ ունենալու համար»,- «Իմնեմնիմի» հաղորդման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Սուրեն Պապիկյանը՝ քավոր. մեծ խնջույք Գյումրիում
Հրապարակի տեղեկություններով՝ օրեր առաջ Գյումրու թանկարժեք ռեստորաններից մեկում՝ «Վիկտորիա» հոլում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի...
Աղբյուր` Panorama.am
22:15
Վահանավանքում հնչում է «Տեր Ողորեմա»-ն
Սյունիքի մարզ այցի շրջանակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Վահանավանքի մոտ հանդիպեց...
Աղբյուր` Panorama.am
22:04
Եվրո-2024. Շվեյցարիան հաղթեց և պայքարից դուրս թողեց Իտալիայի հավաքականին
Եվրո-2024-ի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում Շվեյցարիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն  Իտալիայի ընտրանուն և և դուրս...
Աղբյուր` Panorama.am
21:40
ՔՊ-ական ոհմակը պիտի վերանա, քշվի մեր երկրից․ ՔՊ-ական պատգամավորի հորաքույր
«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ 2020թ․-ից հետո Ղահրամանյանի հետ այլևս չի շփվում։
Աղբյուր` Panorama.am
21:29
Մ17 ԵԱ. Սահակ Հովհաննիսյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ բրոնզե մեդալակիր
Բրոնզե մեդալ են նվաճել նաև 48 կգ Արմեն Պապիկյանը և 65 կգ Եղիշե Մոսեսյանը։
Աղբյուր` Panorama.am
21:18
Աբրահամ Գասպարյան. Շուտով կվերամիավորվեմ Սրբազան պայքարի իմ գաղափարակից ընկերներին
«Մարմնի ցավն անցողիկ է, չպետք է կենտրոնանալ դրա վրա և շեղվել օրակարգից: Ունենք ավելի լուրջ խնդիր՝ վայրկյան առաջ ձերբազատվել հայակործան այս բանդայից»:
Աղբյուր` Panorama.am
21:08
Գագիկ Ղազարյանը դարձել է ազատ ոճի ըմբշամարտի մինչև Մ17 Եվրոպայի չեմպիոն
Սերբիայի Նով Սադ քաղաքում ընթացող ազատ ոճի Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունում 55 կգ քաշային կարգում Գագիկ Ղազարյանը եզրափակիչում 9։3...
Աղբյուր` Panorama.am
20:56
«Ոսկե ծիրան»-ին կցուցադրվի «Միսաք և Մելինե Մանուշյան» վավերագրությունը
Այս տարվա փետրվարին ֆրանսիական Դիմադրության կարկառուն գործիչներ Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ Մելինեի աճյուններն ամփոփվեցին Փարիզի պանթեոնում,...
Աղբյուր` Panorama.am
20:31
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Իզմիրլյան»...
Աղբյուր` Panorama.am
19:37
Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը հաղթել է Վրաստանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ազգային հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:   Կայացած...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բագրատ Սրբազանը Կապանում է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում Կապանում է։ Քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Չեմ բացառում, որ այս տեմպերով Նիկոլը Էրդողանի ազդեցության տակ ճանաչի նաև Կոսովոն. Աշոտյան
«Ինչքան ցինիկ և անբարո է դիտվել այսօրվա ռեժիմի կողմից Արցախի ժողովրդին պետությունից և ինքնորոշման իրավունքից զրկելը այլոց իրավունքը Թուրքիայի ճնշման տակ ճանաչելու ֆոնին»
Աղբյուր` Panorama.am
19:11
Քննարկվում է հեղեղումներից տուժած բնակիչներին և տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելու կարգը
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր այցելել է Ալավերդի համայնք, հետևել Սանահին կայարան թաղամասում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի...
Աղբյուր` Panorama.am
18:49
Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսի 5-ին
Իրանի նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փոլկը կկայանա հուլիսի 5-ին։ «Իռնա» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտնել...
Աղբյուր` Panorama.am
18:19
Մբապեն մարզվել է նոր պաշտպանիչ դիմակով
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում Բելգիայի դեմ խաղից առաջ մարզվել է նոր պաշտպանիչ դիմակով։ Այս հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:05
Համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր են փոխանցվել Հայոց ցեղասպանության թանգարանին
Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, ով հունիսի 29-ին հյուրընկալվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, համիդյան ջարդերին...
Աղբյուր` Panorama.am
17:57
Միրզոյանն ու Բորելը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ասում եք` վրացիները ինչի՞ են ֆուտբոլը այդպես լավ խաղում
«Հզոր վարչապետի թիմը նույնիսկ հետիոտնի անցում չի կարողանում կառուցել»։
Աղբյուր` Panorama.am
17:45
Ադրբեջանցիները եկել են, նստել են այն դիրքերի վրա, որոնց մասին երազներում էլ չէին տեսնի. Բագրատ Սրբազան
«Թշնամու մտքում հող վերադարձնել չկա» ,- Ներքին Հանդում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման...
Աղբյուր` Panorama.am
17:26
Նորմալ չէ, որ մեր զինվորները շնորհքով կացարան չունեն ապրելու, բայց պաշտպանության նախարարը երկու, երեք տուն ունի. Բագրատ Սրբազան
«Մեր զինվորները շնորհքով կացարան չունեն ապրելու, բայց պաշտպանության նախարարը երկու, երեք տուն ունի»,- Սյունիքի Դավիթ Բեկ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Լոռի բերդի նոր գտածոները
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում Պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
17:03
Պատանի հայ ըմբիշներ դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ
Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Այսօր ազատ ոճայիններ 45 կգ Արտակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր Արցախը հանձնել են, ո՞նց լավ լինեմ. Արցախցի կինը՝ Բագրատ Սրբազանին
15:21 29/06/2024

Մեր Արցախը հանձնել են, ո՞նց լավ լինեմ. Արցախցի կինը՝ Բագրատ Սրբազանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}