Դուք որևէ մեկից լսե՞լ եք, որ ես դրա համար եմ ազատվել. Լոռու նախկին մարզպետը՝ դպրոցի կախիչների պատճառով իր պաշտոնանկության մասին
«Դուք որևէ մեկից լսե՞լ եք, որ ես դրա համար եմ ազատվել, ես եմ դիմում գրել ազատվել»,-կառավարության դիմաց ասաց Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը՝ պատասխանելով Լրագրողների հացին, թե արդյոք դպրոցում հայտնի «կախիչների» դեպքից հետո է դիմում գրալ և ազատվել մարզպետի պաշտոնից։
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետի պաշտոնից ազատվել էր 2024թ․ հունվարին, Նիկոլ Փաշինյանի այցից հետո, երբ վերջինս դժգոհություն հայտնեց անորակ դպրոցաշինությունից, մասնավորապես՝ պոկվող հագուստի կախիչներից։
Հունիսի 26-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։
«Ես իմ անձնական պատճառներն եմ ունեցել և մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ գրել»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ դեռ հստակեցված չէ, թե որ հարցերում է խորհուրդ տալու Փաշինյանին՝ նաև որպես նախկին զինվորական։
Հարցին, թե ով ահնձնեց Արցախը՝ Արամ խաչատրյանը պատասխանեց . «Արցախի գործող ղեկավարությունը»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Բաստկետբոլի վահանակի ու կախիչի համար Փաշինյանը մարզպետին ու Քաղշինկոմիտեի ղեկավարին հեռացրեց աշխատանքից, իսկ 2 զինծառայողի զոհվելու համար չկա՞ պատիժ
- Գնալ կախիչ քանդել, զուգարան, աղբի դույլ նայել՝ սա էժան պոպուլիզմ է.Արթուր Խաչատրյան