ՈՒՂԻՂ․ Ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, ինձ համար դա բարոյական չէ․ Բագրատ Սրբազանը՝ Սուրեն Պետրոսյանի հայտարարությունների մասին
Սբ. Աննա եկեղեցու բակում շուտով կմեկնարկի Բագրատ Սրբազանի հրավիրած հավաքը: Մինչ այդ Սրբազանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա տեղեկացրեց, որ այս օրերին եղել են բազմաթիվ հանդիպումներ , որոնք շատ կարևոր են։
Լրագրողներին նաև հետաքրքրում էր,թե այդյո՞ք հանդիպումների այդ շարքում եղել է
Սուրեն Պետրոսյանի հետ հանդիպում։ Ի պատասխան Սրբազանն ասաց․ « Սուրենի հետ չեմ հանդիպել, քանի որ Ոսկեպար է գանցել այդ ընթացքում։Հարցազրույցից առաջ ենք հանդիպել։ Ինձ համար դժվար հարց է դա՝ մարդկայնորեն էլ։ Եթե քաղաքական գործիչները այս կամ այն հաշիվներն ունեն, ինձ համար դրանք չկան։ Կա այն, ինչ առկա է։ Սուրենի հետ մենք ամիսներով ճամփա ենք անցել։ Ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, ինձ համար դա բարոյական չէ։ Այդուհանդերձ, շարժումը շարունակվում է և ովքեր ցանկանում են շարժման առաջնորդ լինել, մաս լինել, միշտ կարող են ներկա լինել, որևէ խնդիր չկա։ Ինձ համար ամեն ինչից առավել բարոյական հարց է որևէ գնահատական տալը»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Հարցին,թե Պետրոսյանը հանդիսանում է հիմա շարժման առաջնորդից, թե ՝ ոչ, Սրբազանն ասաց․ «Դե կվերադառնա, կխոսենք։ Չեմ կարծում, որ դա այդքան մեծ հարց է։