Մեր շարժման տրամաբանությունը լինելու է այն, ինչից սկսել ենք․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
Սբ. Աննա եկեղեցու բակում աղոթքով մեկնարկեց Բագրատ Սրբազանի հրավիրած հավաքը:
«Բարի տեսանք»,- ասաց Բագրատ Սրբազանը ներկաներին։ Այնուհետև փորձեց փարատել կասկածները՝ շարժման հետագա «ճակատագրի» հետ կապված։
«Մեր շարժման տրամաբանությունը լինելու է այն, ինչից սկսել ենք։ Մեր շարժման հիմքն , էությունը, բովանդակությունը բարձր իմաստով հոգևոր է, իր տեսակով՝ ազգային- ազատագրական, վերջնահանգրվանի լուծումները՝ քաղաքական, բայց երբեք մեր շարժումը չի կարող լինել քաղաքական։ Սա հստակ ուզում եմ արձնագրել»,- ասաց նա։
Սրբազանն ընդգծեց, որ շարժումը նաև ստի դեմ է։
«Մենք գիտենք, որ ստի հայրը սատանան է։ Ուրեմն լայն իմաստով մեր շարժումը չարիքի դեմ է, մեր երկրից չարիքը վերացնելու դեմ է։ Այն չարիքի, որ վիշապի պես նստած է զուլալ աղբյուրի գլխին, ակունքին և ոչ միայն խմում է այդ ջրերը՝ փչացնելով, սպառելով ու ոչնչացնելով, այլև ծարավի է մատնում ողջ ժողովրդին։Կուսեք ՝հեքիաթի , ֆիլմի կամ այլ ժանրի մեջ պատկեր տեսեք, բայց իրականությունը դա է։ Սա արժեքային փոփոխության պայքար է։ Եթե մենք արժեքային փոփոխություն չունեցանք, հարյուր իշխանություն էլ փոխվի, էլ ավելի վատն է լինելու մեր կյանքը, որովհետև հիմնադրություն չի ունենալու»,- հավելեց նա։
Նա նշեց, որ ուզենք ,թե ՝ ոչ, քաղաքական լուծումներ են լինելու։
«Դրա լուծումները տարբեր են , բայց թիրախը մեկն է՝ ազատագրում չարիքից։ Եվ դա քաղաքական լուծում է»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Միտումներ տեսնում եմ, քանի որ որևէ իրավական հիմք չկա կալանավորելու․ Արթուր Սուքոյան
- ՈՒՂԻՂ․ Ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, ինձ համար դա բարոյական չէ․ Բագրատ Սրբազանը՝ Սուրեն Պետրոսյանի հայտարարությունների մասին