ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են սահմանամերձ երեք համայնքներ
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ընդունել է Եվրոպական խորհրդի ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի պատվիրակությանը։
X-ի միկրոբլոգում առաքելությունը տեղեկացնում է, որ այցը եղել է երեկ։
«Պատիվ է հյուրընկալել Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեին։ Պատվիրակները հանդիպել են ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ և միացել են Գորիս, Խաչիկ և Երասխ գյուղերի պարեկներին՝ ավելին իմանալու առաքելության աշխատանքի և տեղում տիրող իրավիճակի մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները