Բավարարելով թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները՝ կնքել «խաղաղություն». Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է.
«Սրանք լրիվ ցիրկ են։
Նիկոլի ԱԳՆ-ն ոչ ավել, ոչ պակաս հայտարարոււմ է. «Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացել Թուրքիայի հետ համատեղ սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»։
Հարց։ Իսկ ո՞վ է փակել հայ-թուրքական սահմանը։
Պատասխան: Հայ-թուրքական սահմանը 1993-ին փակել է Թուրքիան։
Տրամաբանությունը հուշում է, որ ո՞վ փակել է, նա էլ պետք է բացի միջպետական սահմանը։
Իսկ ի՞նչ է ասում Թուրքիան այս կապակցությամբ։
Թուրքիան խորհուրդ է տալիս ՀՀ իշխանություններին լսել Ադրբեջանին ու կատարել նրա պայմանները։
Միայն Ադրբեջանի պայմանները բավարարելուց հետո Թուրքիան կհաստատի ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ։ Այդ հարաբերությունները կլինեն ոչ թե դիվանագիտական հավասար հարաբերություններ, այլ՝ տեր ու ծառայի հարաբերություններ։
Սա է նիկոլիստների բերած «խաղաղությունը»։ Բավարարելով թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները՝ կնքել «խաղաղություն»։
Եթե դա խաղաղություն է, ուրեմն Ադրբերանն էլ ժողովրդավարության օրրան է։
Ի՞նչ ասեմ էլ սրանց…
Կեղտը «դայաղ են անում» ժողովրդին ու ասում են ՝«կերեք շոկոլադ է»»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին