«Ինստագրամ»-ով իբր գովազդ են պատվիրում և քարտի տվյալը գողանում․ Զգուշացում
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր էջում զգուշացնում է, որ «Ինստագրամով» գումար են շորթում՝ գովազդի անվան տակ։
«Սիրելի հայրենակիցներ, ասեմ, որ հիմա թափով բոլորի հետ կապնվում են և առաջարկում «Ինստագրամ»-ում գովազդ տեղադրել և դրա դիմաց վճարել գումար։ Կոնկրետ իմ տեսածը՝ 2000 ռուբլի էին առաջարկում։ Հղում են ուղարկում՝ իբև վճարումն իրականացնելու համար, գրանցվում ես, բանկային քարտի տվյալներ է ուզում։ Կարճ ասած՝ չոգևորվեք, որ արագ գումար կաշխատեք, քարտի թվերը կստանան ու կտանեն ձեր գումարները։ Որպես սկզբունք հիշեք, որ եթե ուզում են ձեզ վճարում անել, դրա համար անհրաժեշտ չէ քարտի վավերականությունը, CVV կոդը»,- ասաց Մարտիրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան