Իրանագետ. Իրանում սպասվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, եթե որևէ արտառոց բան չգրանցվի
Իրանում վաղը կանցկացվեն նախագահի արտահերթ ընտրություններ։ Քվեարկությանը նախորդող լռության օրը խախտեցին նախագահի թեկնածուներից երկուսը՝ Իրանի պահպանողական գործիչներ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին ու Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին հայտարարեցին մրցապայքարը լքելու մասին։
Արդյունքոփւմ վաղը Իրանի քաղաքացիները ընտրություն կկատարեն չորս թեկնածուների միջև՝ Սաիդ Ջալիլի, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ, Մասուդ Պեզեշկիան, Մոսթաֆա Փուր Մոհամադի։
Իրանագետ Գարիկ Միսակյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, ընտրություններին ընդառաջ, ինչպես նաև դրա ընթացքում պայքարն Իրանի երկու ավանդական ուժերի միջև է՝ պահպանողականների ու բարեփոխիչների։
«Պահպանողականները ներկայացված էին հինգ թեկնածուներով, որոնցից երկուսն այսօր հանեցին իրենց թեկնածությունը, իսկ բարեփոխիչները՝ մեկ թեկնածուով՝ Մասուդ Պեզեշկիանը։ Հավակնորդները երեքն են՝ Սաիդ Ջալիլին, Իրանի խորհդրանի ղեկավար Բաղեր Ղալիբաֆը և Մասուդ Պեզեշկիանը։ Բոլոր սոցհարցումներով, ինչպես նաև փորձագիտական կարծիքներով, սպասվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, եթե որևէ արտառոց բան չգրանցվի»,-ասաց նա։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ նշանակվեցին, երբ ավիավթարի հետևանքով զոհվեց երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նախագահական ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի
- Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին կարող են թույլ չտալ մասնակցել նոր ընտրություններին
- Թեհրանում սկսվել է Իրանի նախագահի և ուղղաթիռի վթարից մյուս զոհերի հրաժեշտի արարողությունը
- Իրանի նախագահի և արտգործնախարարի մարմինները տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Թեհրան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան