Արմեն Գրիգորյանի հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ ողջ սփյուռքը սատարում է Բագրատ Սրբազանին. Կարինե Գևորգյանը
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե իբր Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին, առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորցրել է ողջ հայկական սփյուռքի վստահությունը, որն այսօր աջակցում է. Բագրատ Սրբազանին։ Tsargrad.tv-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը։
Ըստ նրա՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «ամերիկյան տղա» է, ում հետ նույն ամերիկյան կողմը կցանկանար փոխարինել Նիկոլ Փաշինյանին, որը եթե ոչ «բրիտանացի տղա» է,ապա շատ մոտ է դրան: Նմանատիպ գործընթացներ այժմ նկատվում են Ուկրաինայում, նշում է փորձագետը։
«Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, ապա դա պայմանավորված է նրանով, որ Փաշինյանի թիմը կորցրել է ողջ հայկական սփյուռքի վստահությունը։ Հիմա ողջ սփյուռքը սատարում է Փաշինյանին ընդդիմացող Բագրատ Սրբազանին։ Դրա համար էլ Փաշինյանը այդքան հայհոյում է սփյուռքին։ Բայց Հայաստանում այսօրվա իշխող թիմի արևմտյան կուրատորներին դուր չի գալիս նման վեճը սփյուռքի, հատկապես՝ ամերիկյանի հետ։ Ուստի փորձ է արվում Ռուսաստանը ներկայացնել որպես վտանգավոր հայատյաց հրեշ։
Ահա ամբողջ իրավիճակը»,- պարզաբանեց Գևորգյանը։
Նախօրեին Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ոսկան Սարգսյան. Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար
- «Երևի խոսքն ուղղակի ինչ-որ քարտուղարուհու մասին է». Զախարովան՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի մասին
- Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, հանձնել է Ադրբեջանին, հետ գնացել. Արմեն Գրիգորյան