![](https://panorama.am/news_images/1008/3022145_1/v1.thumb.jpg)
ՃՏՊ Աճառյան փողոցում. կան տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 27-ին, ժամը 00:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 54Բ շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կա արգելափակված քաղաքացի:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Ռ. Գ.), «BMW» (վարորդ՝ Ա. Ս.) և «Nissan» (վարորդ՝ Գ. Ղ.) մակնիշների ավտոմեքենաները. արգելափակված քաղաքացի չկա:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Լրահոս
Տեսանյութեր
![Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը](https://panorama.am/video_images/17/49869_1/f6683d660d4d69_6683d660d4daa.jpg)
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)