Մ. Հովսեփյան. Հաշմանդամություն ունեցող անձանց կառավարությունն ասում է՝ բավարավում եք ունեցածով կամ ռիսկի գնում
Լրագրող-հանրային կառավարման մասնագետ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում ավելի քան 10 տարվ աշխատանքային փորձ ունեցող Մուշեղ Հովսեփյանն ահազանգում է.
«Կառավարությունը րոպեներ առաջ ընդունեց որոշում, որը պետք է իմանան հաշմանդամություն ունեցող բոլոր մարդիկ, ում հաշմանդամությունն անժամկետ է ու սահմանվել է բժշկասոցիալական փորձաքննությամբ:
Եթե դիմեք սոցիալական ծառայություն կամ աջակցող սարքեր ստանալու համար, դրանք տրամադրելու փոխարեն ձեզ կառաջարկեն նորից անցնել հաշմանդամության սահմանման գործընթացով, եթե չունեք ծառայությունների անհատական ծրագիր: Այս ծրագիրն ունեն միայն ֆունկցիոնալության գնահատում անցած անձինք:
Այդ գործընթացի արդյունքում կարող է փոխվել հաշմանդամության խումբը, հետևաբար նաև այն երաշխիքները, որ ստանում եք (օր.՝ հաշմանդամության նպաստ, կենսաթոշակ և այլն): Այսինքն՝ կառավարությունն ասում է՝ բավարավում եք ունեցածով կամ ձեզ անհրաժեշտ սարքերի ու ծառայությունների համար ռիսկի գնում:
Պետությունը կասկածի տակ է դնում կայացված հազարավոր վարչական ակտեր և հրաժարվում է նախկինում կայացրած որոշումներից բխող պարտավորություններն իրականացնելուց՝ ստիպելով մարդկանց անցնել նոր գնահատման համակարգով:
Հիշեցնեմ նաև, որ նոր համակարգի վերաբերյալ դատական գործ ունենք, որով պնդում ենք, որ կիրառվող բանաձևը հակասում է օրենսդրությանը:
Մեր առաջարկը՝ չանել այս փոփոխությունը, չէր ընդունվել: Սա որոշում է, որ հակասում է մեր օրենսդրությանը, մարդու իրավունքներին, «մի վնասիր» սկզբունքին ու պարզ, շատ պարզ տրամաբանությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան