Հասարակություն 13:46 27/06/2024 Հայաստան

Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրով ունենք 1330 շահառուների հայտեր. Նարեկ Մկրտչյան

«Այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել են ավելի քան 1330 շահառուների հայտեր, որոնցից միայն 1080-ը՝ 2024 թվականին, և սա այն դեպքում, երբ մենք կանխատեսել էինք, որ 2024-ին կունենանք շուրջ 550 հայտ»,- կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ զեկուցելով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման աջակցության 2022-2025 թվականների ծրագրում և կարգում փոփոխություն կատարելու նախագիծը:

Նա նշեց, որ Տավուշի մարզում եղել է 809, Սյունիքում՝ 167, Վայոց ձորի մարզում՝ 167, Գեղարքունիքում՝ 85, Արարատի մարզում՝ 106 հայտ:

«850-ի հետ արդեն կան հիփոթեքային վարկավորման պայմանագրեր, և տրամադրվել են վարկերը. մնացածը գտնվում են ամենատարբեր փուլերում»,-հայտնեց Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի նպատակայնությունը գնահատելու համար իրականացրել են ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա։ 

«2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 603 ընտանիքների մասով ուսումնասիրություն է կատարվել, և արդյունքները ցույց են տալիս, որ, օրինակ՝ թվով 292 շահառու ամուսինների գումարային տարիքը գերազանցում է 80-ը, որոնցից 137-ը չունեն երեխա, շահառուներից 107-ը քաղաքաբնակ են, իսկ 496-ը՝ գյուղաբնակ, բայց դրանից՝ քաղաքաբնակներից 36-ն են հաշվառված Երևան քաղաքում»,- ասաց նախարարը և նշեց, որ դեռևս ռիսկային չէ շահառուների հաշվառման վայրի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելը:

Նա նշեց, որ որոշմամաբ առաջարկում է սահմանել ամուսինների գումարային տարիքի առավելագույն շեմը 75 տարի կամ տարիքային շեմը գերազանցելու դեպքում առնվազն 1 անչափահաս երեխայի առկայությունը դարձնել պարտադիր, Հայաստանի քաղաքացի լինելու պայմանը կիրառել շահառու ընտանիքի բոլոր անդամների վրա, շահառու համարել նաև ամուսնուն կորցրած՝ մահացած կամ զոհված, և առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողին, և Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում տալ 5 մլն հավելում։

«Այդ բնակավայրերում արդեն վարկավորվածների համար առաջարկվում է մինչև 5 մլն դրամի վերանորոգման հիփոթեք: Այս պահի դրությամբ Բերքաբերում ունենք 39 հաստատված հայտ, Ոսկեպարում՝ 3, Կիրանցում՝ 18, և Բաղանիսում՝ 5»,-հայտնեց Նախարարը և տեղեկացրեց,  փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից:

Նախարարաը նաև առաջարկեց 2000 հայտը բավարարելուց հետո դադար վերցնել, ուսումնասիրել խնդիրները, վերլուծություն կատարել, այնուհետև շարունակելու որոշում կայացնել:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:28
Կիրանցցի կինը ստուգում է փաստերի ստուգման հարթակ FIP.am-ի փաստերը ու պարզում, որ կեղծ են նրանց փաստերը. Հովհաննես Իշխանյան
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը հրապարակել է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «FIP - Փաստերի...
Աղբյուր` Panorama.am
23:10
Երևանում ծեծի ենթարկված Կուբայի 39-ամյա քաղաքացին հիվանդանոցում մшհացել
Հունիսի 25-ին, ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու...
Աղբյուր` Panorama.am
22:38
Եթերում է «Իմնեմնիմի» փոդքասթի 113-րդ թողարկումը. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 113-րդ թողարկման  հերթապահներն են՝ հասարակական գործիչ Էդգար Ղազարյան և լրագրող Սյուզի Բադոյանը, հյուրերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:26
Սահմանադրության փոփոխության պահանջը, լինելու է Փաշինյանի ներքին սպառման համար ներկայացվող «հաղթանակ». Մամիջանյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ադրբեջանական կողմից Հայաստանին պարտադրվող հերթական պահանջին՝ Սահմանադրության...
Աղբյուր` Panorama.am
21:59
Չինաստանի և Ադրբեջանի ընդունած ռազմավարական գործընկերության հռչակագրում նաև «խաղաղության օրակարգ»-ն է շոշափվում
Ադրբեջանն ու Չինաստանը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում համատեղ հռչակագիր են ընդունել...
Աղբյուր` Panorama.am
21:20
Վայոց ձորի մարզում խոշոր կարկուտ է տեղացել՝ ձյան պես ծածկելով մշակաբույսերը
Գնդեվազում խոշոր կարկուտ է տեղացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել օգտատեր Աննա Հարությունյանը՝ կից գրելով․...
Աղբյուր` Panorama.am
21:19
Գասպար Տերտերյանը ԵԱ արծաթե մեդալակիր է՝ ոսկին զիջելով ՌԴ-ն ներկայացնող Հրայր Հովհաննիսյանին
Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակվող  ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունում Գասպար Տերտերյանը 67 կգ  քաշային կարգի եզրափակիչում...
Աղբյուր` Panorama.am
20:45
Այս իշխանությունները պատրաստ են սահմանի 1/3-րդը սահմանագծեն այնպես, ինչպես Վրաստանն է ուզում․ Միքայելյան
 Վրաստանի հետ սահմանի 2/3-րդը սահմանագծված է՝ շուրջ 66 տոկոսը, իսկ 1/3-րդը վիճելի են։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ես շնորհակալություն հայտնեցի Միրզոյանին՝ ՄԱԿ-ում ներկայացված բանաձևին աջակցելու համար․ Պապուաշվիլի
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընկերական հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:43
Լուծում կա, բայց այդ լուծումը հեշտ չի լինելու․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Հաջորդ պնդումը` եթե անգամ Հայաստանում (բացի իշխանություններից) կա մեկը, ով հիմարաբար հավատում է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Հայաստան-Վրաստան սահմանազատումն ավարտելու փոխըմբռնում կա
Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական մթնոլորտում շարունակել և ավարտին հասցնել երկու երկրների միջև սահմանի...
Աղբյուր` Panorama.am
19:32
Սա իմ առաջին այցն է Թբիլիսի Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո․ Միրզոյան
Վրաստանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է․ «Ինչպես միշտ, այս անգամ ևս մեծ հաճույքով եմ...
Աղբյուր` Panorama.am
19:15
Արամ Ա Կաթողիկոսը՝ Եկեղեցու դերի և այսօր նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Արամ Ա Կաթողիկոսը ընդունել է Քրիստոսի միացյալ եկեղեցու նախագահին։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից։ «Շաբաթ, 29...
Աղբյուր` Panorama.am
18:48
Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվել
19 անձ բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ հազարավոր թուրք երկրպագուներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ տոնելու իրենց հավաքականի...
Աղբյուր` Panorama.am
18:28
Էրեբունիում հունիսի 4-ից հուլիսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանի վարկանիշային դիրքը Էներգիայի վերափոխման ինդեքսով վերջին տասնամյակում վատագույնն է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է ավելի քան 71 տոկոս
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) հրապարակել է 2024-ի հունիսի գնաճի վերաբերյալ տվյալներ: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Մայրն ու երեխաները որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած
Մայրն ու երեխաները որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  հուլիսի 3-ին, ժամը 11:58-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան...
Աղբյուր` Panorama.am
17:57
Շուշիում ոչնչացվել են Տանկ-հուշարձանի տարածքում գտնվող խաչքարերը
Խաչքարերի թիրախավորումն արգելված է միջազգային օրենքներով և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը,
Աղբյուր` Panorama.am
17:54
Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) և Ամերիաբանկը ներկայացնում են «Հավաքելով բնության բարիքները» համատեղ ծրագիրը,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Երևանի բնակիչը շուրջ հինգ տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին
Արժանացրելդաժան վերաբերմունքի․ նախաքննությունն ավարտվել է
Աղբյուր` Panorama.am
17:32
Արարատ Միրզոյան. Վստահաբար կարող եմ ասել, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ է ստեղծվում խաղաղության գործընթացը երկարաձգելու համար
«Կա խաղաղության կամ հարաբերությունների հաստատման պայմանագիր, և այստեղ ևս Հայաստանը նախկինի պես շատ կառուցողաբար է տրամադրված։ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:26
Մեր իրականության մեջ նաև շատ բաներ կան, որ կապիկություն են. Արսեն Գրիգորյան
Փորձ է արվում Հայաստանի հասարակությունն ատոմացնել, բաժանել, նրա միջից դուրս հանել «Մենք» -ի գաղափարը, որպեսզի թուլանա որպես ազգ,...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մենք ունենք առողջ երկխոսություն Թուրքիայի հետ. Արարատ Միրզոյան
«Այսօր մենք հնարավորություն ենք ունեցել անդրադառնալ նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, այն զարգացումներին, որոնց առնչվում են...
Աղբյուր` Panorama.am
17:10
Այս բոլորը եղած չլիներ. Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «2020-ի պատերազմը եղած չլիներ, 5 հազարից ավելի ջահել-ջիվան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Եթե չեք ուզում, որ ձեր անունից խարդախները վարկ ձևակերպեն. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հեռախոսների միջոցով նոր խաբեության մասին է ահազանգում և խորհուրդ տալիս...
Աղբյուր` Panorama.am
17:00
Միջադեպ` «Սթեյք Հաուզ» ռեստորանում․ Ջերմուկի գնդի հրամանատարը շուռ է տվել սեղանը և ծեծկռտուք սարքել
ArmLur.am-ը տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ մայիսի 24-ին Ջերմուկի ճոպանուղու մոտ գտնվող «Սթեյք Հաուզ» ռեստորանում միջադեպ է...
Աղբյուր` Panorama.am
16:51
Քլոեի ծննդյան տարեդարձին Քիմի սալտոն ցնցել է համացանցը
Ռեալիթի շոուի 42-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը դարձել է քրոջ՝ Քլոե Քարդաշյանի ծննդյան տոնի խոսակցության գլխավոր թեման։ Քիմ Քարդաշյանը Բրիթնի Սփիրսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը լի է բազմաթիվ անակնկալներով
15:06 03/07/2024

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը լի է բազմաթիվ անակնկալներով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}