Նիկոլ Փաշինյանը թվարկեց կառուցված և նորոգված բոլոր՝ 93 մանկապարտեզների անվանումները
«Նախագծով նախատեսվում է ԿԳՄՍ-ի 2024 թվականի բյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 2 մլրդ 314 մլն դրամի չափով ավարտված և ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզին գույքով ապահովելու համար»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ գումար կհատկացվի նաև անհետաձգելի ծրագերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գեղամասարի մանկապարտեզի հիմանորոգման աշխատաքների մեկնարկման նպատակով։
Անդրեասյանը հայտնեց, որ այդ հատկացումները կատարվում է 500 մանկապարտեզների կառուցման և հիմնանորագման ծրագրի շրջանակներում։
«2023 թվականի ավարտի դրությամբ 144 նախադպրոցական հաստատություններում աշխատանքներն ավարտված են և ներկայում այդ թիվը հասել է 159-ի»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ 93 մանկապարտեզներից՝ սուբվենցիոն ծրագրերով կառուցվել և վեակառուցվել է 74 մանկապարտեզ, Վերկառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցնեով՝ 6, անհետաձգելի ծրագրով՝ 3, մոդուլային տիպի մանկապարտեզներից՝ 2 և բարեգործական ծրագրով՝ 8 մանկապարտեզ։
Նիկոլ Փաշինյանի ճշտող հարցին ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ դրանցից 25-ը ամբողջությամբ նոր կառուցված մանկապարտեզներ են։
Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց բոլոր 93 մանկապարտեզի անվանումները։
Հարակից հրապարակումներ`
- Օրենքի խախտմամբ օտարված «Շողեր» մսուր-մանկապարտեզի գործը դատախազն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
- Երևանի բյուջեից 135 մլն դրամ կհատկացվի մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան