ԿԳՄՍ նախարարությունն է մեր թատրոնն այս օրին հասցրել. Ստեփանակերտի Փափազյանի անվ.պետական թատրոնի տնօրեն
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը Հայաստանում վերագրանցվել է այլ անունով՝ «Վահրամ Փափազյանի անվան արցախյան թատերարվեստի պահպանման և զարգացման կենտրոն» հասարակական կազմակեպություն, գործունեությունը շարունակելու որևէ հնարավորություն չունի։
«Զրոյական վիճակ է, ոչ մի հարց չի լուծվել։ Ունենք խաղացանկ, որ կարող ենք խաղալ, ուղղակի ոչ տեղ ունենք, ոչ հնարավորություն։ Ֆինանսավորում չկա, հովանավորներ, աջակիցներ չկան, պայմաններ չկան փորձեր անելու համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Վահրամ Փափազյանի անվան արցախյան թատերարվեստի պահպանման և զարգացման կենտրոն» հասարակական կազմակեպության նախագահ Արմեն Հարությունյանը։
Նա նշեց, որ փորձում են կամաց-կամաց ինչ-ինչ խնդիրներ լուծել գործունեություն ծավալելու համար, սակայն դեռևս ամեն ինչ անորոշ վիճակում է. «Ասացի՝ որևէ ֆինանսավորում, օգնություն չկա, աջակցություն չկա, մենակ խոսակցության մակարդակում է։ Գիտենք, որ այդ ամենը սուտ է, մնում է միայն խոսակցության մակարդակի վրա, խոստումներ են տալիս ու վերջ»։
«Թատերախումբը պահելու համար պետք է ֆինանսավորում լինի, որ կարողանանք աշխատավարձ տալ դերասաններին, անձնակազմին։ Հիմա մեր դերասանները սերիալներում կամ այլ թատրոններում են խաղում»,- ասաց Ա. Հարությունյանը։
Նա ԿԳՄՍ նախարարություն դիմելու իմաստ չի տեսնում. «Ի՞նչ իմաստ կա։ Իրենք են թատրոնն այս օրին հասցրել։ Այնպես չէ, որ ուզում են մեզ ինչ-որ հարցով աջակցել ու չեն կարողանում աջակցել։ Հրահանգ ունեն՝ ընդհանրապես մենք չլինենք։
Ահավոր է, որ հայկական պետությունում հայկական մշակութային կենտրոնները, միայն մեր թատրոնը չէ, Արցախի բոլոր մշակութային ՊՈԱԿ-ները, փակված վիճակում են։ Ամեն մեկը փորձում է մի բան անել, հովանավոր գտնել, բայց պետական մոտեցում է պետք դրա համար»։
Հարակից հրապարակումներ`
- «Ստեփանակերտի» անունը չեն թույլատրում օգտագործել ու արդեն պետական չենք. Փափազյանի անվ.պետական թատրոնի տնօրեն
- Փորձում ենք վերագտնել մեզ և նույն ոգով ստեղծագործել Հայաստանում` տարածելով արցախյանը. Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիա
- Չնայած մեր ծանր ապրումներին՝ մենք կանք, ուզում ենք շարունակել մեր գործունեությունը. Ստեփանակերտի Կոմիտասի անվ.երաժշտական դպրոցի տնօրեն
- Երևանում կայացավ Արցախի «Մենք ենք մեր սարերը» համույթի համերգը. «Մենք չպետք է թողնենք փակեն նաև արցախցիների էջը»
- Մեր երկիրը, ցավոք, դե ֆակտո ղեկավարվում է Բաքվից. Լևոն Քոչարյան
- Բռնի տեղահանությունից հետո Արցախի Հանրապետության պետական երգչախումբն առաջին համերգը կունենա երևանյան բեմում
- Արցախի «Ծիլը» շարունակում է հեքիաթները ներկայացնել արցախյան բարբառով
- Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի բրենդը պետք է պահպանվի. Հակոբ Ղազանչյան
- Արցախցին ուզում է մնալ և ապրել Հայաստանում. Աշխատանքային տոնավաճառ արցախցիների համար
- Արցախցի Մարթա Ալթունյանը հանդիսություններն անպայման սկսելու է արցախյան բարբառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան