![](https://panorama.am/news_images/1008/3022047_1/f635b672ba4d1d_635b672ba4d5d_thumb_v1_8_thumb_v1_thumb_v1.thumb.jpg)
«Հրապարակ». Տավուշում սահմանազատում չի եղել, այլապես դա կարվեր կանոնակարգը հաստատելուց հետո, այլ՝ եղել է միակողմանի զիջումներ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հաշված օրեր են մնացել, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը: Ըստ պայմանավորվածության՝ այն պետք է ստորագրվի հուլիսի 1-ին, որը կամրագրի, թե ինչ սկզբունքների հիման վրա և որտեղից են սկսելու սահմանազատումը: Սկսելու, քանի որ Տավուշում ոչ թե սահմանազատում է եղել, այլապես դա կարվեր կանոնակարգը հաստատելուց հետո, այլ՝ միակողմանի զիջումներ։
Ադրբեջանը հաջորդն ուզում է սահմանազատել Գեղարքունիքի կամ Արարատի մարզերի սահմանը, մասնավորապես Արարատ-Վայոց Ձոր հատվածը, որտեղ դեռ 2018թ. ապրիլ-մայիսին Նախիջևանի կողմում ԳՇ պետ Արտակ Դավթյանի պաշտոնավարման շրջանում զիջել ենք բավական մեծ տարածք` Զանգակատան հատվածում: Թշնամին առաջ է եկել մոտ 6 կմ։ Բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում, ճանապարհն է վտանգի տակ հայտնվել, մինչդեռ 2014-ի հունիսին մեր բանակը մոտ 400 հեկտար առաջ էր գնացել՝ Հայաստան-Նախիջևան սահմանին՝ զբաղեցրել նոր դիրքեր, որոնք իշխող էին նրանց դիրքերի նկատմամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
![Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը](https://panorama.am/video_images/17/49869_1/f6683d660d4d69_6683d660d4daa.jpg)
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)