Հայաստանի առաջ դրված է ոչ թե խաղաղության հասնելու, այլ ՌԴ-ին հեռացնելու փաստաթուղթ. Աբրահամյան
«Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ակնհայտորեն կուլիսային գործընթացներ են ընթանում և պատահական չեն ինչպես ԱՄՆ-ից իրականացվող այցերն ու հեռախոսազանգերը, այնպես էլ` ՌԴ-ից հնչող արձագանքները»,-նման կարծիք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, թե ՀՀ-Ադրբեջան պրոցեսը կանգնած է կամ առանձնապես ակտիվություն չկա, սակայն խորքում, հատկապես արտաքին միջամտությամբ պայմանավորված, եռուզեռ է:
«Հայաստանի առաջ դրված է ոչ թե խաղաղության հասնելու, այլ ՌԴ-ին հեռացնելու փաստաթուղթ, իսկ թե ինչպիսին կլինի այս պրոցեսի վերաբերյալ ՌԴ հետագա քայլերը` միայն կարելի է կանխատեսել»,- գրել է Աբրահամյանը։