Քաղաքական 16:50 27/06/2024 Հայաստան

Քաղաքագետ. Կարող է ստանանք ռեգիոնալ մեծ պատերազմ Հայաստանի տարածքում

Տևական ժամանակ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը փոխանցել է Բաքվին ու առաջարկել, որ այն ստորագրվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում։

Այսօր էլ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ադրբեջանից դրական արձագանք չեն ստացել։

Միրզոյանի՝ Էստոնիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսից հետո նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովն արձագանքեց՝ պայմանագրի ստորագրմանը խանգարում է Հայաստանի Սահմանադրությունը։

Panorama.am-ը քաղաքագետ Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է հապաղում այս գործընթացում Ադրբեջանը։

«Ադրբեջանը շատ կոնկրետ ցանկություն ունի, Սահմանադրության հարցն նա օգտագործում է պայմանագիրը չստորագրելու համար։ Խնդիրն այն է, որ Արևմուտքը՝ ԵՄՆ-ն ու ԱՄՆ-ն շտապեցնում են կքնել պայմանագիրը, քանի դեռ Ռուսաստանն ու Իրանը զբաղված են իրենց խնդիրներով։ Սա հարմար պահ է, որի մասին բարձրաձայնել են ամերիկացիները, որպեսզի խաղաղության պայմանագիր ստորագրվի և արևելք-արևմուտք ճանապարհը սկսի աշխատել Սյունիքով, ըստ իրենց, կարողանան Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղել։ Դրա համար պետք է պայմանագիրը շատ արագ կնքվի, ինչով շահագրգռված է նաև Թուրքիան, այն նույնպես շտապեցնում է։ Իսկ Ադրբեջանն այլ տեսակետ ունի, նրա հիմնական պահանջը Սյունիքի տարածաշրջանն է, որը փորձում է միացել Ադրբեջանին, որին դեմ է Իրանն ու անընդհատ հայտարարություններ է անում։ Ադրբեջանը փորձում է ժամանակ շահել, ավելի ուշ՝ գուցե աշնանը, կամ ավելի ուշ հնարավորություն ստանա ռազմական միջամտությամբ Սյունիքը կցի Ադրբեջանի տարածքին։ Սա է ամբողջ խնդիրը»,-ասաց քաղաքագետը։

Փաստ է՝ պաշտոնական Երևանն էլ նման վախեր ունի։ Հունիսի 19-ին տարածած հաղորդագրությամբ  Հայաստանի ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել, որ Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Ադրբեջանը հնարավոր է դիմի ռազմական ագրեսիայի Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

«Ադրբեջանը չի թաքցնում իր ցանկությունները։ Մյուս կողմից հայտարարություններ արվում են և Ռուսաստանի, և Իրանի կողմից։ Իրանն ասում է, որ չի հանդուրժելու տարածքային փոփոխություններ, իսկ Ռուսաստանը մտահոգված է, որ  Արևմուտքն է մուտք գործում Հայաստան։ Ադրբեջանն էլ փորձում է  այս տրամադրություններն օգտագործել, որպեսզի ապագայում Հայաստանի վրա հարձակվելուց ունենա աջակցություն։ Ռուսաստանի համար ցանկալի է, որ Հայաստանը վերահսկի Սյունիքը, իսկ եթե Հայաստանը չի վերահսկելու, ավելի լավ է Ադրբեջանը, քան Միացյալ Նահանգները, ինչի մասին նրանք ուղղակիորեն հայտարարում են։ Հայաստանի նման քաղաքականությունը բերում է նրան, որ հույսեր է տալիս Ադրբեջանին։ Մյուս կողմից  Իրանի հայտարարություններին պետք է շատ լուրջ վերաբերվել։ Արդյունքում կարող է ստանանք ռեգիոնալ մեծ պատերազմ Հայաստանի տարածքում, հիմնական պաճառն այն է , որ Հայաստանը չի փորձում տարածաշրջանի երկրների հետ համաձայնեցնել իր քաղաքականությունը, այլ փորձում է դրսից ուժ բերել տարածաշրջան»,-ասաց քաղաքագետը։

Մանրամասները՝ ձայնագրությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:11
Եվրո-2024. Գերմանիա-Դանիա հանդիպումն ընդհատվել է կայծակի և կարկուտի պատճառով
Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի Գերմանիա-Դանիա հանդիպումն առաջին խաղակեսի  36-րդ րոպեին ընդհատվել է կայծակի և կարկուտի պատճառով։ Նման որոշում է...
Աղբյուր` Panorama.am
23:39
Իրանի նախագահի թեկնածուներից Փեզեշքիանի կողմնակիցների շարքում կան պանթյուրքական տրամադրություններ ունեցող անձինք. Իրանագետ
«Վերջինիս հնարավոր նախագահության դեպքում ձգտելու են զանազան պաշտոններ զբաղեցնել տարբեր մակարդակներում և առաջ մղել Իրան-Ադրբեջան ու Իրան-Թուրքիա հարաբերությունները»։
Աղբյուր` Panorama.am
23:02
2018-ից ինձ երեք տեղից աշխատանքից ազատել են ընդդիմադիր հայացքներ ունենալու համար. բժիշկ Գևորգ Գրիգորյան
«2018 թվականից ինձ երեք տեղից աշխատանքից ազատել են ընդդիմադիր հայացքներ ունենալու համար»,- «Իմնեմնիմի» հաղորդման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Սուրեն Պապիկյանը՝ քավոր. մեծ խնջույք Գյումրիում
Հրապարակի տեղեկություններով՝ օրեր առաջ Գյումրու թանկարժեք ռեստորաններից մեկում՝ «Վիկտորիա» հոլում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի...
Աղբյուր` Panorama.am
22:15
Վահանավանքում հնչում է «Տեր Ողորեմա»-ն
Սյունիքի մարզ այցի շրջանակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Վահանավանքի մոտ հանդիպեց...
Աղբյուր` Panorama.am
22:04
Եվրո-2024. Շվեյցարիան հաղթեց և պայքարից դուրս թողեց Իտալիայի հավաքականին
Եվրո-2024-ի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում Շվեյցարիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն  Իտալիայի ընտրանուն և և դուրս...
Աղբյուր` Panorama.am
21:40
ՔՊ-ական ոհմակը պիտի վերանա, քշվի մեր երկրից․ ՔՊ-ական պատգամավորի հորաքույր
«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ 2020թ․-ից հետո Ղահրամանյանի հետ այլևս չի շփվում։
Աղբյուր` Panorama.am
21:29
Մ17 ԵԱ. Սահակ Հովհաննիսյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ բրոնզե մեդալակիր
Բրոնզե մեդալ են նվաճել նաև 48 կգ Արմեն Պապիկյանը և 65 կգ Եղիշե Մոսեսյանը։
Աղբյուր` Panorama.am
21:18
Աբրահամ Գասպարյան. Շուտով կվերամիավորվեմ Սրբազան պայքարի իմ գաղափարակից ընկերներին
«Մարմնի ցավն անցողիկ է, չպետք է կենտրոնանալ դրա վրա և շեղվել օրակարգից: Ունենք ավելի լուրջ խնդիր՝ վայրկյան առաջ ձերբազատվել հայակործան այս բանդայից»:
Աղբյուր` Panorama.am
21:08
Գագիկ Ղազարյանը դարձել է ազատ ոճի ըմբշամարտի մինչև Մ17 Եվրոպայի չեմպիոն
Սերբիայի Նով Սադ քաղաքում ընթացող ազատ ոճի Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունում 55 կգ քաշային կարգում Գագիկ Ղազարյանը եզրափակիչում 9։3...
Աղբյուր` Panorama.am
20:56
«Ոսկե ծիրան»-ին կցուցադրվի «Միսաք և Մելինե Մանուշյան» վավերագրությունը
Այս տարվա փետրվարին ֆրանսիական Դիմադրության կարկառուն գործիչներ Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ Մելինեի աճյուններն ամփոփվեցին Փարիզի պանթեոնում,...
Աղբյուր` Panorama.am
20:31
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Իզմիրլյան»...
Աղբյուր` Panorama.am
19:37
Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը հաղթել է Վրաստանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ազգային հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:   Կայացած...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բագրատ Սրբազանը Կապանում է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում Կապանում է։ Քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Չեմ բացառում, որ այս տեմպերով Նիկոլը Էրդողանի ազդեցության տակ ճանաչի նաև Կոսովոն. Աշոտյան
«Ինչքան ցինիկ և անբարո է դիտվել այսօրվա ռեժիմի կողմից Արցախի ժողովրդին պետությունից և ինքնորոշման իրավունքից զրկելը այլոց իրավունքը Թուրքիայի ճնշման տակ ճանաչելու ֆոնին»
Աղբյուր` Panorama.am
19:11
Քննարկվում է հեղեղումներից տուժած բնակիչներին և տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելու կարգը
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր այցելել է Ալավերդի համայնք, հետևել Սանահին կայարան թաղամասում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի...
Աղբյուր` Panorama.am
18:49
Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսի 5-ին
Իրանի նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փոլկը կկայանա հուլիսի 5-ին։ «Իռնա» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտնել...
Աղբյուր` Panorama.am
18:19
Մբապեն մարզվել է նոր պաշտպանիչ դիմակով
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում Բելգիայի դեմ խաղից առաջ մարզվել է նոր պաշտպանիչ դիմակով։ Այս հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:05
Համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր են փոխանցվել Հայոց ցեղասպանության թանգարանին
Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, ով հունիսի 29-ին հյուրընկալվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, համիդյան ջարդերին...
Աղբյուր` Panorama.am
17:57
Միրզոյանն ու Բորելը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ասում եք` վրացիները ինչի՞ են ֆուտբոլը այդպես լավ խաղում
«Հզոր վարչապետի թիմը նույնիսկ հետիոտնի անցում չի կարողանում կառուցել»։
Աղբյուր` Panorama.am
17:45
Ադրբեջանցիները եկել են, նստել են այն դիրքերի վրա, որոնց մասին երազներում էլ չէին տեսնի. Բագրատ Սրբազան
«Թշնամու մտքում հող վերադարձնել չկա» ,- Ներքին Հանդում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման...
Աղբյուր` Panorama.am
17:26
Նորմալ չէ, որ մեր զինվորները շնորհքով կացարան չունեն ապրելու, բայց պաշտպանության նախարարը երկու, երեք տուն ունի. Բագրատ Սրբազան
«Մեր զինվորները շնորհքով կացարան չունեն ապրելու, բայց պաշտպանության նախարարը երկու, երեք տուն ունի»,- Սյունիքի Դավիթ Բեկ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Լոռի բերդի նոր գտածոները
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում Պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
17:03
Պատանի հայ ըմբիշներ դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ
Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Այսօր ազատ ոճայիններ 45 կգ Արտակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր Արցախը հանձնել են, ո՞նց լավ լինեմ. Արցախցի կինը՝ Բագրատ Սրբազանին
15:21 29/06/2024

Մեր Արցախը հանձնել են, ո՞նց լավ լինեմ. Արցախցի կինը՝ Բագրատ Սրբազանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}