Դատական համակարգը պետք է կախվածություն չունենա, ոչ միայն կառավարությունից, այլև հնարավոր այլ տեղերից. Փաշինյան
«Մենք ասում ենք, որ մեր խնդիրն է, որ դատական համակարգը կախվածություն չունենա, բայց կախվածություն չունենա, ոչ միայն կառավարությունից, այլև հնարավոր այլ տեղերից, որից սովորաբար ունենում են կախվածություն»,- կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ նախորդ օրը ԵԽԽՎ-ն բարձր է գնահատել դատական համակարգի անկախության պահպանմանն ուղղված Հայաստանում իրականացված բարեփոխումները։
Փաշինյանը ասաց, որ ԵԽԽՎ-ն նաև արձանագրել է մի շարք մարտահրավերներ, որոնց մասին ինքն էլ է խոսում և կառավարության կամքն է, որ հետևողական ու անհոգնել գնան դատական համակարգն իրական անկախությամբ ապահովելու ճանապարհով։
Փաշինյանի խոսքով` դատական համակարգի անկախության հետ կապված մարտահրավերը 2018 թվականից եղել ու շարունակում է մնալ նույնը։
Նա նշեց, թե դատական համակարգում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումը չափազանց կարևոր է։
Հարակից հրապարակումներ`
- Որովհետև նախորդ օրը շատ ենք խմած լինում, հաջորդ օրը մոռանում ենք. Նիկոլ Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը թվարկեց կառուցված և նորոգված բոլոր՝ 93 մանկապարտեզների անվանումները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան