Հասարակություն 11:10 27/06/2024 Հայաստան

Եղիսե մարգարեի հիշատակության օրն է

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Եղիսե մարգարեի հիշատակության օրը։

Եղիսե մարգարեն ապրել է Ն. Ք. 9-րդ դարում, եղել Եղիա մարգարեի աշակերտը և գործել նրա ոգով: Qahana.am-ը գրում է, ոչ Մովսեսից հետո նրան են վերագրվում ամենաշատ հրաշագործությունները: Այդ հրաշագործությունների (թվով՝ 13) և մարգարեությունների մասին պատմվում է Հին Կտակարանի Թագավորաց Գ և Դ գրքերում: Եղիսե մարգարեն շարունակել է հրաշագործել անգամ իր մահվանից հետո:

Հին Կտակարանը պատմում է, թե ինչպես Եղիսեի մահվանից հետո մեկ տարի անց նրա գերեզմանում թաղված մարդու դիակը, դիպչելով մարգարեի ոսկորներին, հարություն է առնում:

ՀԱԵ այսօր նշում է նաև Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը։

Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետներն Ընդհանրական Եկեղեցու ամենակարկառուն գործիչներից են, ովքեր իրենց ողջ կյանքն ապրեցին հանուն քրիստոնեական հավատի ուղղափառության հաստատման ու տարածման` ընդդեմ մոլար ըմբռնումների և ուսմունքների:Ս. Աթանաս հայրապետը (295-373 թթ.) ծնվել է Ալեքսանդրիայում` հույն քրիստոնյա ընտանիքում: Բարձրագույն կրթություն ստացել է հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Սարկավագ ձեռնադրվելով տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար` մասնակցել է Նիկիայի 325 թվականի տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածային բնությունը` Նրան համարելով արարած: Ի հակադրություն այս սխալ վարդապետության` Աթանասը հաստատում է Քրիստոսի Աստված լինելու իրողությունը և փրկությունը տեսնում է Աստծո հետ մարդկային բնության միավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարդացմամբ:

Փրկությունը, ըստ Աթանասի բանաձևման, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Աստվածացումն Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»: 328 թվականին բարձրանալով պատրիարքական գահին, Ս. Աթանասը հետագա իր ողջ կյանքի ընթացքում անդադար պայքարում է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանում նիկիական ուղղափառ դավանանքը: Ենթարկվելով հալածանքների` իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ն անցկացրել է աքսորում: Սակայն ճշմարտության հաստատման իր գերմարդկային ջանքերը տալիս են բարի պտուղներ. Աթանասի մահից 7-8 տարիներ հետո` Կ. Պոլսի 381 թվականի տիեզերաժողովում, վերջնականապես ամրագրվում է Աթանասի վարդապետությունը: Մեծ է Աթանասի վաստակը նաև վանականության զարգացման գործում:

Ս. Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետն Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է 380 թվականին, Թեոփիլոս պատրիարքի եղբորորդին է, որին հաջորդել է 412 թվականին: Կ. Պոլսի պատրիարք Նեստորի դեմ պայքարել է ուղղափառ դավանանքի համար, որի պատճառով էլ Թեոդորոս Բ կայսրը  431 թվականին Եփեսոսում հրավիրել է երրորդ տիեզերական ժողովը: Ժողովի ընթացքում Նեստորի ուսմունքը  դատապարտվել է, իսկ Մարիամի համար ընդունվել է «Աստվածածին» անվանումը: Կյուրեղի նշանավոր բանաձևը`«Մի բնութիւն Բանին մարմնացելոյ», դարձել է Հայ Առաքելական Եկեղեցու` Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:28
Կիրանցցի կինը ստուգում է փաստերի ստուգման հարթակ FIP.am-ի փաստերը ու պարզում, որ կեղծ են նրանց փաստերը. Հովհաննես Իշխանյան
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը հրապարակել է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «FIP - Փաստերի...
Աղբյուր` Panorama.am
23:10
Երևանում ծեծի ենթարկված Կուբայի 39-ամյա քաղաքացին հիվանդանոցում մшհացել
Հունիսի 25-ին, ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու...
Աղբյուր` Panorama.am
22:38
Եթերում է «Իմնեմնիմի» փոդքասթի 113-րդ թողարկումը. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 113-րդ թողարկման  հերթապահներն են՝ հասարակական գործիչ Էդգար Ղազարյան և լրագրող Սյուզի Բադոյանը, հյուրերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:26
Սահմանադրության փոփոխության պահանջը, լինելու է Փաշինյանի ներքին սպառման համար ներկայացվող «հաղթանակ». Մամիջանյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ադրբեջանական կողմից Հայաստանին պարտադրվող հերթական պահանջին՝ Սահմանադրության...
Աղբյուր` Panorama.am
21:59
Չինաստանի և Ադրբեջանի ընդունած ռազմավարական գործընկերության հռչակագրում նաև «խաղաղության օրակարգ»-ն է շոշափվում
Ադրբեջանն ու Չինաստանը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում համատեղ հռչակագիր են ընդունել...
Աղբյուր` Panorama.am
21:20
Վայոց ձորի մարզում խոշոր կարկուտ է տեղացել՝ ձյան պես ծածկելով մշակաբույսերը
Գնդեվազում խոշոր կարկուտ է տեղացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել օգտատեր Աննա Հարությունյանը՝ կից գրելով․...
Աղբյուր` Panorama.am
21:19
Գասպար Տերտերյանը ԵԱ արծաթե մեդալակիր է՝ ոսկին զիջելով ՌԴ-ն ներկայացնող Հրայր Հովհաննիսյանին
Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակվող  ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունում Գասպար Տերտերյանը 67 կգ  քաշային կարգի եզրափակիչում...
Աղբյուր` Panorama.am
20:45
Այս իշխանությունները պատրաստ են սահմանի 1/3-րդը սահմանագծեն այնպես, ինչպես Վրաստանն է ուզում․ Միքայելյան
 Վրաստանի հետ սահմանի 2/3-րդը սահմանագծված է՝ շուրջ 66 տոկոսը, իսկ 1/3-րդը վիճելի են։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ես շնորհակալություն հայտնեցի Միրզոյանին՝ ՄԱԿ-ում ներկայացված բանաձևին աջակցելու համար․ Պապուաշվիլի
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընկերական հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:43
Լուծում կա, բայց այդ լուծումը հեշտ չի լինելու․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Հաջորդ պնդումը` եթե անգամ Հայաստանում (բացի իշխանություններից) կա մեկը, ով հիմարաբար հավատում է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Հայաստան-Վրաստան սահմանազատումն ավարտելու փոխըմբռնում կա
Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական մթնոլորտում շարունակել և ավարտին հասցնել երկու երկրների միջև սահմանի...
Աղբյուր` Panorama.am
19:32
Սա իմ առաջին այցն է Թբիլիսի Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո․ Միրզոյան
Վրաստանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է․ «Ինչպես միշտ, այս անգամ ևս մեծ հաճույքով եմ...
Աղբյուր` Panorama.am
19:15
Արամ Ա Կաթողիկոսը՝ Եկեղեցու դերի և այսօր նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Արամ Ա Կաթողիկոսը ընդունել է Քրիստոսի միացյալ եկեղեցու նախագահին։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից։ «Շաբաթ, 29...
Աղբյուր` Panorama.am
18:48
Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվել
19 անձ բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ հազարավոր թուրք երկրպագուներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ տոնելու իրենց հավաքականի...
Աղբյուր` Panorama.am
18:28
Էրեբունիում հունիսի 4-ից հուլիսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանի վարկանիշային դիրքը Էներգիայի վերափոխման ինդեքսով վերջին տասնամյակում վատագույնն է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է ավելի քան 71 տոկոս
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) հրապարակել է 2024-ի հունիսի գնաճի վերաբերյալ տվյալներ: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Մայրն ու երեխաները որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած
Մայրն ու երեխաները որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  հուլիսի 3-ին, ժամը 11:58-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան...
Աղբյուր` Panorama.am
17:57
Շուշիում ոչնչացվել են Տանկ-հուշարձանի տարածքում գտնվող խաչքարերը
Խաչքարերի թիրախավորումն արգելված է միջազգային օրենքներով և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը,
Աղբյուր` Panorama.am
17:54
Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) և Ամերիաբանկը ներկայացնում են «Հավաքելով բնության բարիքները» համատեղ ծրագիրը,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Երևանի բնակիչը շուրջ հինգ տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին
Արժանացրելդաժան վերաբերմունքի․ նախաքննությունն ավարտվել է
Աղբյուր` Panorama.am
17:32
Արարատ Միրզոյան. Վստահաբար կարող եմ ասել, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ է ստեղծվում խաղաղության գործընթացը երկարաձգելու համար
«Կա խաղաղության կամ հարաբերությունների հաստատման պայմանագիր, և այստեղ ևս Հայաստանը նախկինի պես շատ կառուցողաբար է տրամադրված։ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:26
Մեր իրականության մեջ նաև շատ բաներ կան, որ կապիկություն են. Արսեն Գրիգորյան
Փորձ է արվում Հայաստանի հասարակությունն ատոմացնել, բաժանել, նրա միջից դուրս հանել «Մենք» -ի գաղափարը, որպեսզի թուլանա որպես ազգ,...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մենք ունենք առողջ երկխոսություն Թուրքիայի հետ. Արարատ Միրզոյան
«Այսօր մենք հնարավորություն ենք ունեցել անդրադառնալ նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, այն զարգացումներին, որոնց առնչվում են...
Աղբյուր` Panorama.am
17:10
Այս բոլորը եղած չլիներ. Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «2020-ի պատերազմը եղած չլիներ, 5 հազարից ավելի ջահել-ջիվան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Եթե չեք ուզում, որ ձեր անունից խարդախները վարկ ձևակերպեն. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հեռախոսների միջոցով նոր խաբեության մասին է ահազանգում և խորհուրդ տալիս...
Աղբյուր` Panorama.am
17:00
Միջադեպ` «Սթեյք Հաուզ» ռեստորանում․ Ջերմուկի գնդի հրամանատարը շուռ է տվել սեղանը և ծեծկռտուք սարքել
ArmLur.am-ը տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ մայիսի 24-ին Ջերմուկի ճոպանուղու մոտ գտնվող «Սթեյք Հաուզ» ռեստորանում միջադեպ է...
Աղբյուր` Panorama.am
16:51
Քլոեի ծննդյան տարեդարձին Քիմի սալտոն ցնցել է համացանցը
Ռեալիթի շոուի 42-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը դարձել է քրոջ՝ Քլոե Քարդաշյանի ծննդյան տոնի խոսակցության գլխավոր թեման։ Քիմ Քարդաշյանը Բրիթնի Սփիրսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը լի է բազմաթիվ անակնկալներով
15:06 03/07/2024

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը լի է բազմաթիվ անակնկալներով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}