Իրավունք 19:29 27/06/2024 Հայաստան

Կորել է 60 հազար հատ ցախավել․ Երևանի աղբահանության հիմնարկը դատական հայց է ներկայացրել

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան՝ պահանջելով անհատ ձեռնարկատեր Արթուր Անանյանին պարտավորեցնել վերադարձնել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ի պահ հանձնված 60.000 հատ ցախավելները: Այս մասին Factor.am-ը տեղեկացել  է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Արթուր Անանյանը Factor.am-ի հետ զրույցում պնդել է, որ ցախավելները վերադարձրել է հիմնարկ։

«Իրենք պնդում են, որ մեզ ի պահ տրված ցախավելները չենք վերադարձրել, բայց ինչպես տրվել են, այնպես էլ նույն կերպ ամբողջը վերադարձրել ենք։ Եթե ցախավելները չենք վերադարձրել, այդ դեպքում ինչպե՞ս են Երևանի սանմաքրումն իրականացրել»,- ասել է նա։

ԵԱՍՄ հիմնարկի տնօրենի խոսքով՝ իրենք չունեն պահեստ, և չեն կարողանում պահեստավորել ապրանքը։ Այդ պատճառով հայտարարում են մրցույթ, և շահած ընկերությունն է պահեստավորում իր տարածքում։ Ցանկացած պահի հիմնարկը կարող է դիմել տվյալ ընկերությանը՝ դրանք վերադարձնելու պահանջով։ Արթուր Անանայանն ասաց, որ 2019 թվականից սկսած՝ այսինքն հիմնարկի հիմնադրման օրվանից ի վեր իրենք են պահեստավորել։ «Մենք ԵԱՍՄ հիմնարկի հետ աշխատել ենք հիմնադրման օրվանից մինչև այն պահը, երբ Սաշա Կատվալյանը, նշանակվելով տնօրեն, որոշեց միակողմանի լուծել պայմանագիրը։ Մենք էլ չորս հայց ենք ներկայացրել ԵԱՍՄ հիմնարկի դեմ։ Սաշա Կատվալյանը մեզ համար արհեստական խոչընդոտներ է ստեղծել, որպեսզի «իր գործն անի»»,- մեզ հետո զրույցում հայտարարել է ձեռնարկատեր Արթուր Անանյանը։

Այս տարվա հունվարի 29-ին ԵԱՍՄ հիմնարկի տնօրեն նշանակված Սաշա Կատվալյանը Factor.am-ի հետ զրույցում հակառակն է պնդել ՝ ասելով, որ հիմնարկում ԱՁ Արթուր Անանյանը մենաշնորհային դիրք է ունեցել և շահել է հայտարարված բոլոր մրցույթները։

«Ամեն ամիս 24 միլիոն դրամով մրցույթ է հայտարարվել և շահել է նույն մարդը՝ ԱՁ Արթուր Անանյանը։ Հիմնարկը պարտավոր էր մրցույթ հայտարարել մեկ անգամ ամբողջ տարվա ծավալով, և այդ դեպքում պիտի երաշխիքի ապահովում իրականացվեր, քանի որ հայտարարված մրցույթը կգերազանցեր 25 միլիոն դրամը։ Իսկ այդ մարդու համար ստեղծվել են «ջերմոցային» պայմաններ, օրինակ անցած տարի 11 անգամ տենդեր է դրվել, որը կազմել է 264 միլիոն դրամ։ Այսինքն՝ եթե դու ծավալը գիտես, ինչո՞ւ ես մաս-մաս մրցույթ հայտարարում և այնպես անում, որ նույն մարդը հաղթի։ Մենք հիմա 100 հազար խմբաքանակով մրցույթ ենք հայտարարել, որի համար երաշխիքի ապահովում է պետք»,- մանրամասնել է  Կատվալյանը։ ԵԱՍՄ հիմնարկի տնօրենի խոսքով՝ հանձնման-ընդունման որևէ ակտ չի եղել։ «Ինքը մեր մոտ նախորդ տարվանից ի պահի պայմանագիր ունի, շահել է մրցույթ, պայմանագիրը կնքելուց օրեր հետո իրեն փոխանցվել է ամբողջ գումարը, բայց ապրանքը չի մատակարարել։ Ես եկել եմ որպես տնօրեն, բացել եմ հաշվապահությունով պահեստ կոչվածը, որտեղ գրված է 240 հազար հատ ցախավել Արթուր Անանյանի անունով ի պահ, նայում եմ հանձնման-ընդունման որևէ ակտ չկա, որը կվկայի, որ ինքը երբևէ վերադարձրել է այդ ցախավելները։ Իրեն ասում եմ՝ քեզ ի պահ է տրվել, վերադարձրու, հրաժարվում է, ես էլ մտնում եմ դատարան պահանջով, որ այդ ցախավելները՝ 96 միլիոն դրամի, վերադարձնի հիմնարկին։ Մոտ երկու ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Աննա Գևորգյանը զեկուցեց ԵԱՍՄ հիմնարկում ենթադրյալ չարաշահումների մասին։ Հիմնարկում այդ ուսումնասիրությունը կատարվել է 2022-2023 թվականներին։ Ըստ զեկույցի՝ Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի պահեստում ապրանքներ են ելքագրվել առանց համապատասխան փաստաթղթավորման, ոչ պիտանի մեքենաներն օգտագործել են որպես պահեստամաս, մեքենաները վերանորոգելու փոխարեն վերածվել են ջարդոնի, հազարավոր աղբամաններ չեն փաստաթղթավորվել։  

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}